ԹԵՍՏ. Բացահայտեք բնավորության դրական և բացասական կողմերը

Ընտրեք երեք նկարներից մեկը, որն ասոցացնում եք ձեզ հետ:

Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության դրական և բացասական կողմերը:

1. Եթե ընտրել եք քառակուսի նկարը, որոշումներ կայացնելիս առաջնորդվում եք տրամաբանական սկզբունքներով: Կարող եք ղեկավար պաշտոններ ստանձնել: Աշխատասիրությունն ու համառությունը հնարավորություն են տալիս բարձր արդյունավետությամբ լուծել ցանկացած խնդիր:

Այս պատկերն ընտրած մարդիկ ռացիոնալ են, գործնական, ճշտապահ, հարգում են ընդունված կանոնները, Նախընտրում են խոսել հավասարակշռված, առանց ձայնը բարձրացնելու: Երբեմն դժվարանում են շփվել մարդկանց հետ, քանի որ չեն ցանկանում առանձնանալ: Խիստ են, ինչն արտահայտվում է նաև հագուստի ընտրության հարցում: Որպես կանոն, կրում են դասական հագուստ, նախընտրում հանգիստ գույներ: Հակված չեն էմոցիաների:

Բնավորության դրական կողմերից են՝ կազմակերպվածություն, մանրակրկտություն, սեր կանոնների հանդեպ, համբերատարություն և համառություն, հստակություն: Բացասական կողմերի շարքում կարելի է առանձնացնել ինքնաբերականության և ստեղծագործական մտածողության բացակայությունը, կոնֆլիկտային իրավիճակում ուղիղի բախումից խուսափելը, համակարգվածության և կարգունանոնի՝ չափազանց մեծ ձգտումը, բծախնդրությունը:

2. Եռանկյունաձև պատկերն ընտրող մարդիկ լիդերին բնորոշ հատկություններ ունեն, սակայն, որպես կանոն, ոչ թե կենտրոնանում են աշխատանքի և արդյունքների, այլ կարիերայի առաջընթացի վրա: Կենտրոնացած են սեփական նպատակների վրա, իրենց շատ լավ են զգում դաժան մրցակցության պայմաններում, կարողանում են և սիրում են որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են ոչ միայն իրենց, այլև մյուսներին:

Համբավը շատ կարևոր է այս մարդկանց համար, բայց նրանք կարողանում են ընդունել սեփական սխալները: Ցանկացած իրավիճակում կարողանում են գրագետ և կառուցողական երկխոսության մեջ մտնել: Մարդիկ հարգում են նրանց, որոշ դեպքերում՝ նաև վախենում: Գերադասում են աշխատավայր հասնել բոլորից շուտ, լավ կողմնորոշվում են ցանկացած իրավիճակում, ձգտում են տեղեկացված լինել, կարողանում են լուծել խնդիրները, թիմային աշխատողներ են, բայց հակված են իմպուլսիվ քայլերի:

Սիրում են դասական հագուստ կրել, խնամված լինել, ձգտում են իրենց շրջապատել թանկ իրերով: Ամբիցիոզ են, հեշտ են շփվում, կարողանում են կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բարձր ինքնագնահատական ունեն, անհամբեր են, հակված են ռիսկի դիմելու, եսասեր են, կենտրոնացած կարգավիճակի վրա:

3. Շրջանաձև պատկերն ընտրող մարդիկ կենտրոնացած են շրջապատի և ոչ թե իրենց վրա: Հակված են անել հնարավոր ամեն բան, միայն թե ընկերները, հարազատներն ու աշխատակիցներն իրենց երջանիկ զգան: Կարողանում են լսել, արժեքավոր խորհուրդներ տալ, հասկանալ մարդկանց: Հետաքրքրված են լավ հարաբերություններ կառուցելու հարցում, շփվող են: Պատրաստ են խաղաղարարի դեր ստանձնել ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում, սակայն ոչ միշտ են կարողանում զգալ անձնական տարածության սահմանները:

Դանդաղկոտ են, առատաձեռն, զգացմունքային: Որպես կանոն, հումորի լավ զգացում ունեն, գրավիչ են, սիրում են հարմարավետ, ոչ ֆորմալ հագուստ: Ընկերասեր են, շփվող, ձգտում են երջանկացնել բոլորին, կարողանում են կարեկցել: Մելանխոլիկ են, չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել, վճռական չեն, չեն կարողանում մերժել, հակված են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, վախենում են փչացնել հարաբերությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Պարզ վարժություններ մաթեմատիկայից, որոնք չեն կարողացել լուծել մեծահասակների 76%-ը, իսկ դուք կկարողանա՞ք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք