Սանկտ Պետերբուրգի հայտնի Իսակիևյան տաճարի խորաքանդակներից մեկը մի գաղտնիք է պարունակում, որի մասին քչերը գիտեն (Photo)

Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկը համարվող Իսակիևյան տաճարը նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով:

Բացի գեղեցիկ կառույց լինելուց, նա նաև իր մեջ հետաքրքիր գաղտնի է պարունակում:

ՈՒղղափառ խոշոր տաճարի արևմտյան ճակատին պատկերված է «Իսակիոս Դալմատացու հանդիպումը Թեոդոսիոս Մեծ կայսեր հետ» խորաքանդակը:

Սուրբ Իսակիոսը օրհնում է միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը՝ Թեոդոսիոս Մեծին և նրա կնոջը՝ Ֆլասիլլային: Բոլոր ներկաները, այդ թվում կայսրը, խոնարհել են գլուխները: Խորաքանդակի մեջ խոնարհվածներից երկուսը արտաքին նմանություն ունեն Պետերբուրգի այդ ժամանակվա գեղարվեստի ակադեմիայի նախագահ Օլենինի և այդ շրջանում տաճարի կառուցման աշխատանքները համակարգող իշխան Վոլկոնսկինի հետ:

Բայց այս պատմության մեջ հատկանշական են ոչ թե այս երկուսը, այլ քանդակի ձախ անկյունում, գետնին անտարբեր նստած և տաճարի մանրաքանդակը ձեռքին պահող կերպարը: Նա, որպես այդպիսին, խոնարհված չէ, նստած է գետնին և ուղղակի հայացք է գցել կատարվող իրադարձությանը: Ո՞վ է այդ խորհրդավոր անձնավորությունը:

Պարզվում է դա Անրի Լուի Ավգուստ Ռիկար դե Մոնֆերանն է՝ Իսակիևյան տաճարի ճարտարապետը, նախագծի հեղինակն ու կառուցողը: Այդպիսով նա անմահացրել է իրեն ուղղափառ տաճարի խորաքանդակի վրա: Բայց այդ հանդուգն արարքը կարելի է արդարացված համարել: Մոնֆերանը ֆրանսիացի ճարտարապետ էր, ով 40 տարվա ընթացքում կառուցեց այս հիասքանչ տաճարը և ոչ միայն:

Նա Սանկտ Պետերբուրգում ճարտարապետական մի ողջ ժառանգություն է թողել. Իսաակիևյան տաճարը, Ալեքսանդրյան սյունը, Լոբանով-Ռոստովսկու տունը, Ձմեռային պալատի Ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունն ու Գագարինայի տան վերակառուցումը:

Հատկանշական է, որ անմահության մոլուցքով տարված որոշ քաղաքական գործիչներ ևս փորձում են իրենց հովանավորած կառուցապատումներում անմահացել իրենց անձը: Բայց ինչ ներելի է Մոնֆերանին, նույնն աններելի է այս քաղքենիներին: Այդպես մի քանի տարի առաջ իրեն «անմահացրել էր» ղազախ չինովնիկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․