Քչերը գիտեն, թե ինչպես է առաջացել շատերի կողմից սիրված Fanta զովացուցիչ ըմպելիքը։
Ըմպելիքն ի հայտ է եկել Գերմանիայում 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Կոկա-Կոլայի արտադրության համար պահանջվող օշարակի ներմուծումը Գերմանիա դադարեցվեց, ինչի պատճառը հակահիտլերյան խմբավորման հիմնումն էր։
Այդ ժամանակ Մաքս Քայթը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում Կոկա-Կոլա ընկերության մասնաճյուղի պատասխանատուն էր, որոշում կայացրեց՝ ստեղծելու նոր ապրանք, որը կպատրաստվեր այնպիսի բաղադրատարրերի հիման վրա, որոնք այդ պահին հասանելի էին Գերմանիայում։
Նոր ըմպելիքի համար հիմնական բաղադրիչներ դարձան խնձորի քուսպը (սիդրի արտադրության մնացորդները) և կաթնային շիճուկը (շիճուկային արտադրության կողմնակի արտադրանք)։
Ստացված ըմպելիքը դեղնավուն երանգ ուներ և բավականին տարբերվում էր նարնջի «Ֆանտա»-ից, որն առավել տարածված է։
Ըմպելիքի անվանումը կոլեկտիվ քննարկման արդյունք էր, ինչն սկսվեց Քայթի կոչից հետո, երբ նա քննարկման մասնակիցներին հորդորեց «օգտագործել սեփական երևակայությունը» (գերմ.՝ «Fantasie»), ինչին ի պատասխան՝ ներկաներից մեկը՝ Ջո Քնիփը, միանգամից արտաբերեց՝ «Fanta!»:
Սկզբնական շրջանում նարնջի մասին հիշեցնում էր միայն ըմպելիքի գույնը։ Համն ընդհանրապես նման չէր այսօրվանին։
Այս ողջ տարիների ընթացքում ըմպելիքի թե դիզայնը և թե համը տարատեսակ փոփոխությունների են ենթարկվել և իրենց լավագույն որակներով հասել մեր օրեր։
Կոկա-Կոլա ընկերության գլխավոր ստորաբաժանումը 1960 թվականին իրավունք ձեռք բերեց՝ ունենալու Fanta ապրանքանիշը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ