Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիություն պլանավորվել

Հղիություն պլանավորող կանանց խորհուրդ է տրվում բեղմնավորվել պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից 28 օր անց, երբ վարակի դեմ իմունիտետ է ձեւավորվում:

Այս մասին ասվում է ՌԴ Առողջապահության նախարարության՝ COVID-19-ի համավարակի ժամանակ հղիների, ծննդկանների եւ նորածինների բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններում։

Փաստաթղթի համաձայն՝ առ այսօր չկան պատվաստանյութի՝ վերարտադրողական ֆունկցիայի կամ չծնված երեխայի վրա բացասական ազդեցության գիտական ​​ապացույցներ, մինչդեռ կորոնավիրուսով վարակվելը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել ինչպես կնոջ, այնպես էլ պտղի մոտ։

Թարմացված փաստաթղթում նշվում է նաեւ, որ խորհուրդ է տրվում օգտագործել թթվածնային թերապիա, եթե հղի կնոջ թթվածնով հագեցվածությունը պակաս է 95 տոկոսից, եւ առաջանում է պտղին համարժեք թթվածնի մատակարարման խանգարման վտանգ, կամ հետծննդաբերական շրջանում թթվածնային հագեցվածությունը պակաս է 90 տոկոսից:

Ինչպես հայտնել է Medportal.ru-ն, փաստաթղթում թարմացվել է նաեւ դեղորայքային թերապիայի միջոցով հղիների բուժման բաժինը։ Մասնավորապես, հղի կանանց եւ ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող COVID-19-ով ծննդաբերող կանանց (իմունային անբավարարություն, դիաբետ, սրտի եւ երիկամների հիվանդություններ) խորհուրդ է տրվում ինտերլեյկին-6 ընկալիչների հակառակորդներով եւ մոնոկլոնալ հակամարմիններով թերապիա:

Փոխվել են նաեւ հղիների եւ ծծնդաբերած կանանց՝ COVID-19-ով հիվանդանոցից դուրս գրելու վերաբերյալ առաջարկությունները. կլինիկական վերականգնմամբ եւ որոշակի սահմանափակումների պահպանմամբ՝ կինը կարող է դուրս գրվել նույնիսկ դրական ՊՇՌ թեստի առկայության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)