Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի. 11 փորձված մեթոդ

Մարդկանց ինտելեկտը, ինչպես և մարմինը հարկավոր է պարբերաբար սնուցել ու մարզել:

Ձեր ուշադրությանն են ներկայացնում մի քանի փորձված մեթոդ՝ IQ-ն մարզելու համար:

Մենք գիտենք, որ հիշողությունը կարելի է մարզել օտար լեզուներ սովորելով կամ բանաստեղծություններ անգիր անելով, իսկ մարմինը՝ յոգայի և ֆիզիկական վարժությունների միջոցով:

Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է կամքի ուժ և ջանասիրություն:

Գիտնականներն առաջարկում են 11 պարզ մեթոդ ավելի խելացի դառնալու համար

1. Արթնանալուց հետո կես ժամվա ընթացքում հարկավոր է խմել երկու բաժակ ջուր: Ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և պահպանում է հեղուկի բալանսը: Քնած ժամանակ մարդը ջուր չի օգտագործում մոտ 6-9 ժամ, ուստի այս երկու բաժակ ջուրը լրացնում է այդ պակասը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ դպրոցականները շատ ջուր են խմում, նրանք շատ ավելի լավ են լուծում խնդիրները:

2. Նախաճաշի ընթացքում հարկավոր է կարդալ գրականության ոլորտի նորություններ, քանի որ թերթերն ու լրահոսը այդքան էլ հարմար չեն: Նոր գրքերի մասին մեկնաբանություններն ու դրանց համառոտ նկարագիրը կարդալը շատ ավելի օգտակար է, ուստի կարելի է օգտվել այնպիսի հավելվածներից, ինչպիսիք են «smartreading»-ը, «knigikratko»-ն (գրքեր ռուսերեն լեզվով), «Blinkist»-ը և «getAbstract»-ը:

3. Աշխատանքի գնալիս ճանապարհին հարկավոր է լսել ձայնագրություններ ու աուդիոգրքեր: Սա սովորելու թեթև ու հաճելի եղանակ է:

4. Աշխատանքի վայրում հարկավոր է խմել կանաչ թեյ: Այն պարունակում է L-թեանին ամինաթթու, որը բարելավում է ուշադրությունը և ազատում սթրեսից՝ առանց քնկոտություն առաջացնելու:

5. Անհրաժեշտ է նաև կազմակերպել հետճաշյա հանգիստ: Ցերեկային կարճ քունը թարմացնում է միտքն ու բարձրացնում ուսուցման արդյունավետությունը: Միջինում մարդկանց մեծ մասը ժամը 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև երեկոյան 18:00-ի շրջանում զգում է քնի կարիք: Սրանք հանգստի համար ամենահարմար ժամերն են:

6. Բացի այդ, անհրաժեշտ է նաև նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող շաքարավազի քանակը: Ցանկալի է առհասարակ բացառել այն, սակայն եթե դա չի հաջողվում, ապա հարկավոր է գոնե չօգտագործել այն լարված աշխատանքի ժամանակ: Արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մտավոր կարողությունների վրա: Դրա փոխարեն հարկավոր է օգտագործել ճարպաթթուներով հարուստ մթերք (ձու, ձուկ և այլն):

7. Օրվա ընթացքում սոցիալական ու ժամանցային կայքեր հարկավոր է այցելել ընդամենը 1-2 անգամ: Գլխուղեղը հարմարվում է տեղեկատվության այն տեսակին, որը մարդը «տալիս» է: Եթե այն անընդհատ ստանում է արագ փոխվող տեղեկատվություն, ապա ուշադրության կենտրոնացումը թուլանում է:

8. Հեռուստացույց կամ բազմասերիանոց ֆիլմեր դիտելու փոխարեն կարելի է խաղեր խաղալ: Գիտնականները պարզել են, որ նույնիսկ Super Mario խաղը շատ ավելի օգտակար է, քան պարզապես հեռուստացույց դիտելը:

9. Մտավոր կարողությունները բարելավելու համար շատ լավ միջոց է նաև ծրագրավորում սովորելը, ինչը նման է գլուխկոտրուկ լուծելուն: Ծրագրավորում սովորելը տրամաբանական կարողությունների հիանալի խթանիչ է: Շնորհիվ նոր առցանց ռեսուրսների՝ ներկայումս ծրագրավորում կարող են սովորել նույնիսկ դպրոցականները:

10. Բացի այդ, հարկավոր է նաև շփվել խելացի մարդկանց հետ: Շրջապատի մարդկանց կենսակերպն ու մտածելակերպը միշտ իրենց հետքն են թողնում մարդու վրա, ուստի ավելի խելացի դառնալու համար հարկավոր է շփվել խելացի մարդկանց հետ:

11. Նաև շատ մեծ նշանակություն ունեն զբոսանքները, քանի որ զբոսնելիս բարելավվում է արյան շրջանառությունը, գլխուղեղը հագենում է թթվածնով, իսկ սթրեսի հորմոնի մակարդակը կտրուկ նվազում է: Օրվա երկրորդ կեսին արված զբոսանքը հիանալի մարզանք է երեկոյի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)