Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ ձեռքերդ շղթայված լինեն ձեռնաշղթայով: Ո՞չ: Ես՝ նույնպես:
Բայց արի համաձայնենք, որ նման բան ամենքիս հետ էլ կարող է պատահել:
Ու քանի որ մեզանից ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի իր հետ վաղը, այս տեսանյութի և մանրամասն ուղեցույցի շնորհիվ կսովորենք՝ ինչպես վայրկյանների ընթացքում գրասենյակային ամրակի օգնությամբ ազատվել ձեռնաշղթայից:

Առաջին հերթին պետք է ատամներով փոքր-ինչ սեղմել ու նեղացնել ամրակի վերևի հատվածը: Հետո ձգեք ու ուղիղացրեք ամրակի մյուս հատվածը: Երկու մատով վերցրեք ուղիղացված հատվածից ու նեղացրած հատվածը տեղավորեք ձեռնաշղթայի փականի մեջ ու պտտել: Փականը բացված է, և այսպիսով՝ քո մի ձեռքն ազատ է:
Մանրամասնությունները՝ տեսանյութում.
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
