Ի՞նչ բարդությունների կարելի է բախվել ներարգանդային պարույր օգտագործելու դեպքում

Ներարգանդային պարույր օգտագործելու դեպքում լուրջ բարդություններ հազվադեպ են գրանցվում:

Գիտնականները վերջերս նկարագրել են անսովոր դեպք, երբ T-տեսքով պղինձ պարունակող պարույրը, որը կինը օգտագործել է ն 10 տարի, ծակել է արգանդը եւ միզապարկի պատը:

Պարույրի այն հատվածում, որն արդեն թափանցել է միզապարկի մեջ, միզաքար է առաջացել:

Նման դեպքերն, իհարկե, հատուկենտ են:

Իսկ ի՞նչ բարդությունների ավելի հաճախ կարող են հանդիպել պարույր օգտագործող կանայք:

Պարույրի տեղաշարժ

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, պարույրի տեղաշարժը («վտարում»), այսինքն արգանդից դրա դուրս գալը, տեղի է ունենում դեպքերի 2-10%-ում: Այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել՝ արդյոք ներարգանդային պարույրը տեղում է: Դա արվում է դաշտանների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ մատով արգանդի վզիկին հասնելով, պետք է զգալ պարույրի բեղիկները, համոզվել, որ դրանք տեղում են եւ դրանց երկարությունը մնում է նույնը, ինչ նախկինում էր:

Եթե բեղիկները չկան, կամ արգանդի վզիկի մեջ զգացվում է պարույրի պլաստիկ մասը, հնարավոր է, որ այն տեղաշարժվել է: Խորհուրդ չի տրվում այն ինքնուրույն տեղը գցել, պետք է դիմել մասնագետի:

Արգանդի պատի ծակում

Պարույրը տեղադրելիս արգանդի պատը ծակելը շատ հազվադեպ բարդություն է, որը գրանցվում է դեպքերի մոտ 0,1%-ում: Արգանդի պատը ծակելու մասին կարելի է կռահել պարույրը տեղադրելու ժամանակ սուր ցավից, որը պետք է անհապաղ հայտնել բժշկին: Եթե ցավն ավելի ուշ է առաջացել, նույնպես խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Փոքր կոնքի վարակներ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալների համաձայն, ներարգանդային պարույրի տեղադրման հետ կապված վարակների ռիսկը բավական ցածր է: Դրանց զարգացման հավանականությունը կտրուկ նվազում է պարույրն օգտագործելու քսաներորդ օրը: Սակայն ավելորդ չի լինի վարակները ստուգել պարույրի տեղադրումից առաջ:

Հղիություն

Հակաբեղմնավորման ոչ մի մեթոդ հղիության դեմ 100% պաշտպանություն չի ապահովում: Պղինձ պարունակող պարույրի օգտագործման մեկ տարվա ընթացքում հղիության ռիսկը մոտավորապես 0,8% է կազմում: Համարվում է, որ հորմոնալ պարույրները ավելի հուսալի պաշտպանություն են ապահովում:

Արտարգանդային հղիություն

Ըստ որոշ տվյալների՝ ներարգանդային պարույրի օգտագործման դեպքում էկտոպիկ կամ արտարգանդային հղիության ռիսկը կարող է մի փոքր մեծանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․