Ո՞ր մթերքներն են օգտակար տղամարդկանց առողջության համար

Որոշ մթերքներ կարող են օգնել լրացնել տեստոստերոնի պակասը տղամարդու օրգանիզմում ՝ բարենպաստ ազդեցություն ունենալով նրա պոտենցիայի եւ ընդհանուր ինքնազգացողության վրա: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան): Նրա խոսքերը մեջբերում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:

Մասնագետի խոսքով` պոտենցիան բարձրացնել կօգնեն հեշտությամբ մարսվող եւ շատ սպիտակուցներ պարունակող մթերքները` հավի կրծքամիս, ցածր յուղայնությամբ կաթնաշոռը եւ տավարի միսը, ինչպես նաեւ` ձվի սպիտակուցը:

Հորթի միսը, բացի սպիտակուցից, վիտամին B12 է պարունակում, որն ամրացնում է տղամարդկանց առողջությունը, ուստի խորհուրդ է տրվում այս մթերքը ներառել սննդակարգում:

Տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու համար սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս պարբերաբար ծովամթերք օգտագործել, ինչպիսիք են խեցգետինն ու ոստրեները: Այս մթերքներում պարունակվող ցինկը շատ օգտակար է տղամարդկանց առողջության համար: Դուք կարող եք ցինկ ստանալ նաեւ դդմի սերմեր ուտելով:

Օմեգա-3 ճարպաթթուները եւս դրական ազդեցություն ունեն ինչպես լիբիդոյի, այնպես էլ պոտենիցիայի վրա: Մեծ քանակությամբ սպիտակուցներից, ֆոսֆորից եւ ցինկից բացի, դրանք նաեւ խոլեստերին են պարունակում: Հենց դա է, ըստ փորձագետի, օգտագործվում օրգանիզմի կողմից սեռական հորմոնների ձեւավորման գործում:

Երիտասարդ տղամարդկանց եւ դեռահասներին խորհուրդ է տրվում յուղոտ մթերքներ ավելացնել իրենց սննդակարգում, իսկ 35-ից հետո տղամարդկանց օգտակար է բուսական սպիտակուցներ ուտելը, ինչպիսիք են լոբին եւ ոլոռը:

Սոլոմատինան նաեւ կոչ է արել տղամարդկանց խուսափել սոյայի կամ գարեջրի չափազանց շատ օգտագործումից, որոնք բարձր գլիկեմիկ ինդեքս ունենք: Այս մթերքները, ըստ բժշկի, նպաստում են ճարպակալմանն ու տեստոստերոնի մակարդակի իջեցմանը:

Ըստ սննդաբանի` կաթնամթերքը, քաղցրավենիքները, թխուկները, գազավորված ըմպելիքները եւ զովացուցիչ ըմպելիքները նույնպես կարող են հանգեցնել տեստոստերոնի նվազմանը, ուստի խորհուրդ է տրվում բացառել այս բոլոր սննդամթերքները սննդակարգից կամ գոնե դրանց քանակը հասցնել նվազագույնի:

Սոլոմատինան շեշտում է, որ պոտենցիայի ու ընդհանուր առողջության պահպանման համար տղամարդիկ պետք է վերահսկեն իրենց սննդակարգը, խուսափեն սթրեսից եւ սպորտով զբաղվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․