Սովորաբար այդպես էլ լինում է, որքան պարզ է հանելուկը, այնքան բարդ է դրա պատասխանը գտնելը:
Կյանքում բախվելով բարդ ալգորիթմների հետ` մենք ի սկզբանե գիտենք, թե ինչքան աշխատատար է լինելու դրա լուծումը, իսկ ահա տարրական խնդիրները մեզ խաբում են իրենց պարզ տեսքով` իրենց մեջ թաքցնելով պատասխանը գտնելու առավել բարդ գործընթացը:
Հատկապես բարդ են մանկական հանելուկները, որոնք նախատեսված են վառ երևակայության ու երեխաների կրեատիվ մտածողության համար:
Հազվադեպ, բայց երբեմն մեծահասակներին էլ է հաջողվում գտնել դրանց պատասխանը:
Եվ այսպես` ձեր դատին ենք ներկայացնում մանկական հանելուկներ:
1. Ինչպես 5 խնձորները բաժանել 5 մարդկանց միջև այնպես, որ խնձորներից մեկը մնա զամբյուղի մեջ:
2. Ինչպես 66 թիվը մեծացնել մեկուկես անգամ` չանելով ոչ մի մաթեմատիկական գործողություն:
3. Պահարանի մեջ դրված են 22 կապույտ և 35 սև գուլպաներ: Դուք պետք է մթության մեջ վերցնեք մի զույգ գուլպա: Քանի գուլպա է պետք վերցնել համընկնող զույգը ստանալու համար:
4. Քնարը դրանից 4-ն ունի, ջութակը` 5-ը, կիթառը` նույնպես: Ինչի մասին է խոսքը:
5. Տղան շատ էր հոգնել ու պառկեց քնելու երեկոյան 19:00-ին` մեխանիկական զարթուցիչը կարգավորելով առավոտյան 9:00-ի վրա: Քանի ժամ նրան կհաջողվի քնել:
6. Շունը կապված էր 10 մետրանոց պարանով, բայց գնաց 200 մետր: Ինչպես է դա հնարավոր:
Ձեր պատասխանները գրեք մեկնաբանություններում.․․
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ