Հայերը, հրեաները, բասկերը ՝ աշխարհի 20 ամենահանելուկային ժողովուրդների շարքում

Պատմությանը հայտնի են կայսրությունների և քաղաքակրթությունների վերելքներ և վայրէջքներ, և ժամանակակից պատմաբաններն ու ազգագրագետները ձգտում են այսօր վերականգնել իրադարձությունների ընթացքը և բացահայտել տարբեր ժողովուրդների գաղտնիքները:

Բայց չնայած նրանց ջանքերին, դա միշտ չէ, որ հնարավոր է լինում:

Մարդկության պատմության մեջ կան ժողովուրդներ, որոնց առեղծվածը լուծելն այնքան էլ հեշտ չէ:

1. Ռուսներ

Ռուս ժողովուրդը բաղկացած է 3 ազգակցական ճյուղերից` վելիկոռոսներից, մալոռոսներից և բելոռուսներից, որոնք առաջացել են հին ռուսական ժողովուրդներից` ձևավորված արևելասլավոնական ցեղերից:

2. Մայաներ

Հնդկացիական ժողովուրդներ, որոնք մինչև իսպանացիների կողմից Կենտրոնական Ամերիկայի զավթումն ապրում էին մշակութաաշխարհագրական մի շրջանում, որը կոչվում էր Մեզոամերիկա: Այս ժողովրդին էին պատկանում յուկատեկի, չոլի, լականդոն, չոնտալի, չորտի, չուխի, ցելտալի, ցոցիլի, տոտիկի, խաուստեկի, կիչե, պակոման և պոկոմչի հնդկացիները:

3. Լապլանդցիներ

Գոյություն ունեցող հինավուրց ժողովուրդներից մեկը, որ առաջացել են առաջնային հյուսիսեվրոպական ժողովուրդների մեծ ճյուղից:

4. Պրուսներ

Բալթիկ ծովի հարավային ափերին, Վիսլա և Նեման գետերի ստորին հոսանքների միջև հնուց բնակված ցեղերի խումբ: Տվյալ պահին հին պրուսների սերունդներ են իրենց համարում մոտ 1 մլն մարդ, որոնք հիմնականում ապրում են Գերմանիայում:

5. Կազակներ

Կազակների հայրենիքը գտնվում է և՛ Հյուսիսային Կովկասում, և՛ Մերձազովում, և՛ Արևմտյան Թուրքեստանում: Այսօր կազակները բազմաէթնիկ ընդհանրություն են, բայց նրանք սիրում են պնդել, որ կազակներն առանձին ժողովուրդ են:

6. Պարսեր

Հնդկաստանում և Պակիստանում զրադաշտականության հետևորդների էթնիկ խումբ, որն ունի պարսկական ծագում: Թվաքանակը` 110 հազար մարդ: Որպեսզի չապականվի բնության տարերքներից և ոչ մեկը` կրակը, ջուրը, օդը և հողը, մահացածներին հանձնում են անգղներին հոշոտման, այսպես կոչված, լռության աշտարակում:

7. Գուցուլներ

Ուկրաինացիների էթնիկական խումբ, որոնք մյուսներից տարբերվում են խոսելաձևով, հագուստով, տների ձևերով և այլն:

8. Խեթեր

Խեթական թագավորությունը Հին աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր: Այստեղ առաջացել է առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինն են օգտագործել ռազմական կառքերը և պաշտել են երկգլխանի արծվին:

9. Շումերներ

Հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ.թ.ա. 5-րդ հազարամյակում: Մարդաբանորեն պատկանել են եվրոպոիդ ռասայի արմենոիդ խմբին: Այս տարածքի վրա է գտնվում ժամանակակից Իրանի հարավային մասը:

10. Էտրուսկներ

Հին ժողովուրդ, որոնք բնակվել են Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմտյան մասում և ստեղծել են այնտեղ բավականին զարգացած քաղաքակրթություն: Հենց էտրուսկներն են առաջինը քաղաքներ ստեղծել Իտալիայի տարածքում:

11. Հայեր

Ամենահին ազգերից մեկը: Այս ժողովուրդն ունի մի քանի հազարամյակների պատմություն: Երբեմնի հզոր պետությունից այսօր նրանք կարողացել են պահպանել իրենց կայսրության միայն մի փոքր մասը: Լինելով երկար ժամանակ թուրքական և պարսկական լծի տակ` կարողացել են, այնուամենայնիվ, պահպանել ոչ՝ միայն իրենց կրոնն ու մշակույթը, այլ նաև՝ լեզուն:

12. Գնչուներ

Գնչուների նախնիները հեռացել են Հնդկաստանից` լինելով ոչ ավելի հազար հոգուց: Այսօր աշխարհում կա մոտ 10 մլն գնչու:

13. Հրեաներ

Այսօր գոյություն ունեցող ամենահանելուկային ժողովուրդներից մեկը: Սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են դեպի հին Իսրայել և Հրեաստան: Հրեաների ավանդական կրոնը հուդայականությունն է, ազգային լեզուները` իվրիտը, յիդիշը և լադինոն:

14. Գունաչի

Կանարյան կղզիների բնիկները: Այն բանի գաղտնիքը, թե նրանք ինչպես են հայտնվել Կանարյան կղզիներում, մինչև հիմա բացահայտված չէ, քանի որ նրանք չեն ունեցել նավատորմ և չեն տիրապետել ծովագնացության գիտելիքներին:

15. Խազարներ

Թուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ, որոնք ի սկզբանե բնակվել են արևելյան Կովկասում` ստեղծելով Խազարական խանություն:

16. Բասկեր

Ազգություն, որը բնակվում է բասկյան հողերում` Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավարևմտյան մասերում: Բասկերը խոսում են յուրահատուկ վերապրուկային էուսկարա լեզվով, որի նմանը չի հանդիպում ոչ մի այլ տեղում: Այս լեզուն չի պատկանում ոչ մի ժամանակակից լեզվախմբի ինչպես նաև բասկերն իրնք չեն պատկանում ոչ մեկի. նրանց գեների հավաքածուն խիստ տարբերվում էայն ժողովուրդներից, որոնք ապրում են նրանց հարևանությամբ:

17. Քաղդեացիներ

Սեմական ցեղեր, որոնք մ.թ.ա. առաջին հազարամյակի առաջին կեսին տարաբնակվել են Բաբելոնիայի ծայրագավառներում: Ենթադրվում է, որ ունեն արամեական ծագում: Մ.թ.ա. 626-538-ին Բաբելոնում կառավարել է քաղդեական դինաստիա, որը ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը:

18. Սարմատներ

Մ.թ.ա. 3-րդ-մ.թ. 4-րդ դարերում Տոբոլ և Դանուբ գետերի միջև ընկած տափաստաններում սփռված իրանալեզու ցեղերի ընդհանուր անվանումը:

19. Կալաշներ

Փոքրաթիվ ժողովուրդ, որոնք ապրում են Պակիստանի հյուսիսի Հինդուկուշա լեռներում:

20. Փղշտացիներ

Հնագույն ժողովուրդ, Միջերկրականի արևելյան ծովեզերքում՝ Քանան երկրամասի հարավ-արևմուտքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը