Բաներ, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ հետ չի կիսվի

Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն: Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին: Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան:

Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում:

Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը:

1. Ձեր մասին ոչ հաճելի արձագանքներն ու խոսակցությունները:

Եթե տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա վերջինիս չի վշտացնի՝ իր մասին այլոց ոչ բարենպաստ կարծիքները փոխանցելով: Այդ իսկ պատճառով էլ, եթե Դուք կասկածում եք, որ Ձեր սիրելիի ընկերը կամ բարեկամներից մեկն այնքան էլ լավ կարծիք չունի Ձեր մասին, Դուք դժվար թե այդ մասին իմանաք նրա շուրթերից:

2. Գաղտնի խնայողություններ:

Շատ ընտանիքներում այսպիսի սովորություն կա. տղամարդն աշխատավարձը տուն է բերում և ամբողջությամբ տալիս կնոջը: Ամեն դեպքում մենք ենք այդպես մտածում: Սակայն վիճակագրությունն ասում է, որ յուրաքանչյուր 2-րդ տղամարդն իր անձնական օգտագործման համար պահում է աշխատավարձի մոտ 10-20%-ը:

3. Իր վախերը:

Տղամարդիկ ծայրահեղ աստիճանի սարսափում են թույլ երևալուց: Այդ իսկ պատճառով էլ հաճախ անմիտ, չհիմնավորված արարքներ են կատարում միայն նրա համար, որ խիզախ և ինքնավստահ երևան: Եվ ուրեմն, նրանք դժվար թե Ձեզ ասեն, որ վախենում են կորցնել աշխատանքը կամ ծնող դառնալուց:

4. Իր նեղվածությունը:

Իրականում տղամարդիկ կանանցից քիչ չեն նեղանում: Պարզապես նրանք կարողանում են շատ լավ թաքցնել դա: Տղամարդիկ վախենում են թույլ, անօգնական ու նեղացած երևալ: Դրա համար էլ հազվադեպ են խոստովանում, որ իրենք նեղվում են Ձեր նկատողություններից, քմծիծաղից կամ կծու խոսքերից:

5. Իր թերությունները:

Դա մենք` կանայքս ենք, օրինակ, տոներից հետո խոսում և ցույց տալիս մեր գիրացած մարմինը բոլորին, կամ քննադատում սեփական մեծ քիթն ու մարմնի այլ անկատար հատվածները: Տղամարդիկ, սակայն, որքան էլ անճոռնի լինեն, վատ տեսք ունենան, երբեք մեր առաջ իրենց թերություններն ի ցույց չեն դնի: Իսկ թերություններ բոլոր տղամարդիկ ունեն:

6. Նախկիններից բաժանվելու պատճառները:

Հիմնականում տղամարդիկ հազվադեպ են հիշում, թե ովքեր են եղել իրենց կյանքում մինչև Ձեզ հանդիպելը, հատկապես, եթե այդ հիշողություններն այնքան էլ հաճելի չեն: Տղամարդը երբեք չի պատմի, որ շատ վատ է վարվել նախկին զուգընկերուհու հետ, կամ շատ հիմարություններ է արել, որոնց համար այժմ զղջում է:

7. Ինտիմ խնդիրներ:

Սեքսից տղամարդու հրաժարվելն ամենից առաջ 2 մտքի է հանգեցնում. կամ նա ինչ-որ մեկն ունի, կամ Ձեզ այլևս չի սիրում: Իրականում պատճառները շատ ավելի բազմազան կարող են լինել: Դրանց շարքում չեն բացառվում հենց զուտ տղամարդկային խնդիրները, որոնց մասին նա, բնականաբար, կգերադասի լռել:

8. Նախկին անհաջողությունները:

Որքան էլ անցյալը ցավոտ ու անդուր լինի, Ձեր տղամարդը երբեք մինչև վերջ ճշմարտությունը չի ասի Ձեզ: Հավանաբար նրա պատմությունն ավելի կրճատված կլինի ու հիմնականում՝ իր օգտին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)