Կենդանակերպի հակադիր նշաններ, որոնք միմյանց ձգում են գժի նման

Հարաբերությունները կենդանակերպի այն ներկայացուցչի հետ, ով ձեր հակադրությունն է, կարող են հրաշալի լինել։

Ձեզ կարող է թվալ, թե որևէ ընդհանուր բան չունեք, բայց տարբերությունները կարող են ամրացնել կապը։

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հակադրություններ են, բայց միմյանց ձգում են անասելի ուժով։

Խոյ և Կշեռք։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարող են կամակոր լինել, անվերջ վիճել, բայց երկուսն էլ հրապուրիչ են։ Սիրում են ռիսկի դիմել և ուրախանալ, միասին լինելու դեպքում էներգիան մեծանում է։ Խոյերը Կշեռքներին կարող են սովորեցնել տուրք տալ զգացմունքներին և դրանից հետո մեղավոր և տանջված չզգալ։ Կշեռքները Խոյերին կարող են սովորեցնել ազնիվ պայքարել և ավելի խելամիտ լինել սպասումներում։

Ցուլ և Կարիճ։ Երկուսն էլ կրքոտ են, զգացմունքային, ինչը նրանց կապն անմոռանալի է դարձնում։ Կայացած անհատներ են, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է հաջողության հասնել։ Ցուլը գիտի ինչպես ողջ մնալ ամենաբարդ իրավիճակներում՝ առանց հանձվելու, իսկ Կարիճը հասկանում է, որ հաջողության հասնելու համար կարողություններ և վճռականություն է հարկավոր։ Կարող են իդեալական զույգ դառնալ, քանի որ լրացնում են միմյանց չբավարարող հատկությունները։ Հարաբերություններում Ցուլը սովորաբար ավելի պարզ է, քան Կարիճը, ով, որպես կանոն, ավելի շատ հասկանում է, քան խոսում։ Տարբերություններն ուժ են տալիս զուգընկերոջը։ Երկուսն էլ նվիրված են և կարող են հասնել աշխարհի ծայրը հանուն զուգընկերոջ։

Երկվորյակ և Աղեղնավոր։ Տարբեր մարդիկ են, ում տրամադրությունն արագ է փոխվում, ինչը նրանց չի խանգարում հասկանալ ու զգալ միմյանց։ Այս հատկությունը հարաբերություններն ավելի ուժեղ է դարձնում։ Լավագույն ընկերներ են դառնում, ինչը երկուսի համար էլ կարևոր է հարաբերություններում։ Երկվորյակները, սակայն, երբեմն կարող են ստոր լինել, այն դեպքում, երբ Աղեղնավորը չափազանց ուղիղ է։ Այդ պատճառով էլ նրանց միջև տարաձայնություններ են ծագում, որոնք լրացվում են անկեղծ սիրով ու ընկերությամբ։

Խեցգետին և Այծեղջյուր։ Միմյանց ձգում են կենսական ձգտումներով։ Հաջողակ են, լի էներգիայով, ովքեր փոփոխությունները կյանքի անբաժան մասն են համարում։ Սերն ու ընտանիքը կարևոր են երկուսի համար էլ։ Խեցգետինը, ամենայն հավանականությամբ, էքստրավերտ է, ով ակտիվ հասարակական կյանք է վարում, իսկ Այծեղջյուրն ավելի փակ է։ Խեցգետնի տրամադրությունը կարող է արագ փոխվել, իսկ Այծեղջյուրն ավելի հավասարակշռված է։

Առյուծ և Ջրհոս։ Առյուծը սիրում է պատասխանատվություն կրել և ղեկավարել՝ ի տարբերություն Ջրհոսի, ով կյանքը կառավարելու իմաստ չի տեսնում։ Ջրհոսի սառնությունը գժվեցնում է Առյուծին։ Բացի այդ՝ Ջրհոսը չի կարող բացահայտ արտահայտել սերը՝ ի տարբերություն Առյուծի, ով կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու կրքոտ է։ Առյուծը, որպես կանոն, շատ է անհանգստանում, թե ինչ են իր մասին մտածում մյուսները, իսկ Ջրհոսը նրան կսովորեցնի ուշադրություն չդարձնել նրան։ Առյուծի կողքին Ջրհոսը կհասկանա, որ բարությունն ու ընկերասիրությունը թանկ արժեն։

Կույս և Ձկներ։ Կույսը կարող է շատ զուսպ լինել այն դեպքում, երբ Ձկները հեշտությամբ են անում ամեն բան և ավելի ազատ են։ Նրանք երկուսն էլ կարող են վախենալ և անհանգստանալ մանրուքների պատճառով, բայց պատրաստ են միմյանց օգնության հասնել։ Հավատում են սիրուն, երբեք մտերմության պակաս չեն զգա։ Ձկներն ավելի շատ են լողում ալիքի ուղղությամբ այն դեպքում, երբ Կույսերն ավելի նպատակասլաց են։ Սա կարող է հանգեցնել որոշակի լարվածության, բայց միմյանց ամբողջությամբ ընդունելը փակում է այդ ամենը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը