43-ամյա բրիտանացին մի քանի օր ապրել է գլխում թռչող ցեցով:
Միջատը մի քանի օր բնակություն էր հաստատել նրա ականջի մեջ՝ պատճառելով անասելի ցավեր:
Նա ապշեցրել էր բժիշկներին՝ պատմելով, թե իր գլխում 3 օր ցեց է թռչում:
Սակայն նրանք էլ ավելի էին զարմացել՝ հասկանալով, որ դա իրականություն է:
Ռոբ Ֆիլդինգ անունով տղամարդը անկողնում գիրք կարդալիս է եղել, երբ նրա ականջը ցեց է մտել: Ցեցին դուրս բերելու փորձերը ավարտվել էին նրան ավելի խորը մտցնելով:

Բրիտանացին մտածել է, որ վաղ թե ուշ միջատն ինքնուրույն դուրս կգա ականջից ու չի շտապել դիմել բժիշկների օգնությանը:
Ցեցին դուրս բերելու վիրահատությունը տևել է 90 րոպե ու հաջողությամբ է ավարտվել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
