20 արժեքավոր և կենսական խորհուրդներ նրանցից, ում 60 տարին բոլորել է

Վերջերս մի հարց է ուղղվել այն մարդկանց, ում 60 տարին լրացել է:

Հարցը հետևյալն էր. «Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր Ձեր կես տարիքին են դեռ»:

Ճիշտ է, հարցը շատ պարզունակ էր, սակայն պատասխանները կարող են զարմացնել Ձեզ:

Կարդացեք և նաև հետևեք այս խորհուրդներին:

Գնահատեք դրանք, քանի դեռ ուշ չէ:

1. Մարդիկ միշտ ասում են. «Վստահ եղիր, որ անում ես այն աշխատանքը, որը սիրում ես»: Բայց դա լավագույն խորհուրդը չէ: Լավագույն աշխատանքն այն է, որը դու սիրում ես որոշ օրերի, իսկ որոշ օրերի էլ հազիվ հանդուրժում ես այն ուղղակի նրա համար, որ կարողանաս վճարումներդ կատարել և ծախսերդ հոգալ: Երևի չկա աշխարհիս երեսին այնպիսի մարդ, ով «ամեն օր սիրում է» իր աշխատանքը:

2. Աչքերդ թարթում ես՝ տարիներն անցնում են: Երիտասարդ տարիքում մի՛ ամուսնացիր: Ապրիր կյանքդ: Հետաքրքիր վայրեր այցելիր, խենթություններ արա: Ուղղակի հավաքիր իրերդ և գնա այն վայրը, որի հնարավորություններն ունես: Քանի դեռ չունես որևէ մեկի հանդեպ պարտականություններ, տարատեսակ իրեր մի՛ գնիր: Ուղղակի շրջի՛ր աշխարհով մեկ: Ճանապարհորդի՛ր:

3. Կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվիր: Եթե անգամ ամեն ինչ թվում է մռայլ ու անհույս, ապա ուղղակի ծիծաղիր այն բանի վրա, թե ինչքան զվարճալի է կյանքը:

4. Իրական ընկերը միանգամից կգա քեզ մոտ, եթե անգամ զանգահարես նրան գիշերվա ժամը 2-ին: Մնացած բոլորն ուղղակի «ծանոթներ» են:

5Կյանքումդ ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնվել է կիսել իր սեփական կյանքը քեզ հետ: Գնահատի՛ր նրան:

6. Երեխաները շատ արագ են մեծանում: Շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:

7. Ոչ ոք դեռ չի մահացել՝ մտածելով այն մասին, որ կարող էր ավելի շատ աշխատել: Քրտնաջան աշխատիր, բայց այն երբեք ավելի վեր մի՛ դասիր ընտանիքից, ընկերներից կամ անգամ քեզանից:

8. Ո՞վ գիտի՝ երկա՞ր կապրես, թե՞ կարճ: Սակայն երկու դեպքում էլ, հավատացա՛ծ եղիր, երազելու ես, որ երիտասարդ ժամանակ ավելի շատ հոգ տարած լինեիր ինքդ քո մասին:

9. Եթե կյանքում դժվար շրջան է, ուղղակի կենտրոնացի՛ր ներկայի վրա և գնահատի՛ր այն ամենը, ինչը գեղեցիկ է և հարմարավետ: Խորը շունչ քաշի՛ր և հանգստացի՛ր:

10. Կե՛ր և մարզվի՛ր այնպես, կարծես դիաբետով ծանր հիվանդ ես: Իրականում հետագայում այդ խնդրին չես բախվի:

11. Մի անգամ ենք ապրում կյանքում: Փորձիր չհասնել նրան, որ արթնանաս 60 տարեկանում և հասկանաս, որ չես արել այն ամենը, ինչի մասին միշտ երազել ես:

13. Ուրիշների խորհուրդները մի՛ ընդունիր որպես քարոզ: Խորհուրդ հարցրու այնպիսի մարդուց, ում հարգում և վստահում ես, այնուհետեև լսելով այդ ամենը՝ ինքնուրույն կայացրու որոշումդ:

14Մի՛ կենտրոնացիր նյութականի վրա, այլ ժամանակի և փորձությունների:

15. Վիրավորանքները կամ վնասները, որոնք հասցրել ես երբևէ, հավատա, քո դեմ օրերից մի օր դուրս կգան: Անգամ այն դեպքում, երբ համոզված ես, որ ամեն ինչ վաղուց անցել-գնացել է:

16. Գնահատի՛ր մանրուքները և պահը: Ի՞նչ ի նկատի ունեմ: Մեր օրերում երիտասարդները ցանկանում են ամեն ինչում իրենց բավարարված զգալ: Դրա փոխարեն ինչու՞ չենք կարող գնահատել յուրաքանչյուր պահը: Մոլորակի վրա հավերժ չենք ապրելու: Նամակ ուղարկելու փոխարեն ուղղակի վերցրու՛ հեռախոսը և զանգի՛ր ինչ-որ մեկին: Զանգի՛ր ծնողներիդ, խոսիր առօրյա սովորական թեմաներից: Այսպիսի պահերն են, որ իրական երջանկություն են պարգևում:

17. Ժամանակին կատարի՛ր վճարումներդ և հեռու մնա՛ փորձանքներից:

18. Խանդը կործանում է հարաբերությունները: Վստահի՛ր կողակցիդ: Եթե դուք իրար չվստահեք, ապա էլ ո՞վ պետք է անի դա:

19. Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել կամ դառնալ որևէ մեկը, սակայն դա անհնարին է թվում, ապա, միևնույն է, փորձի՛ր: Հավատա՛՝ տարիների հետ ավելի անհնար կթվա այն իրագործելը:

20. Երբ առաջին անգամ ես հանդիպում որևէ մեկին, ապա մի պահ կա՛նգ առ և գիտակցի՛ր, որ իրականում նրա մասին ոչինչ չգիտես: Դու տեսնում ես նրա սեռը, տարիքը, հագուստը: Մոռացի՛ր այս ամենի մասին: Դու ոչինչ էլ չգիտես: Հենց այս նյութական գնահատականներն են, որ սահմանափակում են քո և մնացած բոլորի կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․