Ի՞նչ է պատահում, երբ ճանճը նստում է ուտելիքի վրա․ չափազանց կարևոր է իմանալ

Առօրյա կյանքում հաճախ է պատահում, որ պատուհանից կամ դռնից ճանճ է մտնում տուն, որին որսալը հեշտ բան չէ։

Այդ ընթացքում շատ հավանական է, որ նրանք կգտնեն ուտելի որևէ բան և կհարձակվեն դրա վրա։

Իսկ ի՞նչ է լինում, եթե ճանճը նստում է ուտելիքի վրա։

Շանսերը մեծ են, որ ձեզ այցելելուց առաջ ճանճը դրսում գարշելի բաների է դիպել՝ կենդանական կղանքի, սատկած կենդանու դիակի, նեխած աղբի․․․ Ցավալին այն է, որ մեզ ծանոթ ճանճերն ատամներ չունեն, ուստի չեն կարողանում ուտելիքը ծամել։ Հենց այդ պատճառով էլ սկզբում ճանճերը սննդի վրա հատուկ ֆերմենտներ են թքում, որոնք քայքայում և մանր մասերի են բաժանում այն, իսկ այդ ամենից հետո միայն կարողանում են ուտել սնունդը։

Բայց բակտերիաների տարածման ամենահավանական տարբերակը սա չէ։ Բանն այն է, որ ճանճերի ոտքերի վրա փոքր աղվամազեր կան, որոնց արանքում էլ հավաքվում են բակտերիաներն ու վիրուսները։ Այսինքն, եթե ձեր կարկանդակի վրա նստելուց առաջ ճանճը նստած է եղել սատկած կենդանու դիակի վրա, ապա այդ բոլոր վնասական բակտերիաները հեշտությամբ կտեղափոխվեն ձեր կարկանդակի վրա։

Ճանճի՝ ուտելիքի վրա մեկ վայրկյանից ավելի դիպչելը կարող է այն ուտող մարդուն փոխանցել այնպիսի սուր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիզենտերիան, տիֆը, խոլերան և այլն։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ուտելիքը բաց վիճակում չթողնել սեղանին կամ այլ վայրում, ինչպես նաև ուշադիր լինել, որպեսզի տանը ճանճեր չլինեն։ Խանութներում շատ են նաև տարբեր սարքերն ու նյութերը, որոնք քիչ թե շատ օգնում են ազատվել այդ վիրուսակիր միջատներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․