Ի՞նչ անել, որ ՆԱ չձանձրանա քեզ հետ

Տղային չձանձրացնելու համար պետք է դառնալ այնպիսին, որ նա չհոգնի քեզ սիրելուց` ուժեղ, անկախ ու հաջողակ:

1. Կորցնելու վախ սերմանել: Փորձիր խաղալ այսպիսի մի խաղ. «մոտ-հեռու»: Որոշ ժամանակ նրա հետ շատ լավ եղիր` նուրբ ու բարի, մեկ էլ հոպ՝ անհետացիր: Եթե ցանկանում է հանդիպել` «ներիր, այսօր չեմ կարող», զանգում է` տանը չես, իսկ եթե պատասխանում ես հեռախոսին` «օյ, շատ զբաղված եմ, կներես»: Թող նա կարոտի քեզ: Նա գլուխ կջարդի, թե ինչու ես այդպես վարվում, ինչը նրան միշտ հետաքրքրված կպահի:

2. Եվս մեկ խաղ «այսօր-վաղը»: Այսօր դու իսկական հրաշք ես. դուրդ գալիս է, ինչ էլ նա ասի կամ անի, ամեն ինչում համաձայնում ես նրա հետ, քնքուշ ես: Իսկ վաղը դու սառցե թագուհին ես. քմահաճ եղիր, նրան նկատողություններ արա, մի թող, որ դիպչի քեզ: Եվ ոչ մի բացատրություն: Թող իր մեջ փնտրի… Սակայն հիշիր, որ այս խաղը չպիտի մշտական բնույթ կրի, հակառակ դեպքում նա քեզ պարզապես խենթի տեղ կդնի: Կարևորը նա կիմանա, որ դու տարբեր ես, միշտ նորը: Նա կհասկանա, որ քեզ ընդհանրապես չի ճանաչում:

3. Անկախություն և նպատակասլացություն. դու զբաղված ես և քո նպատակներն ունես:

4. Նոր գիտելիքներ. քեզ հետ հետաքրքիր է շփվել, դու զարգանում ես, ոչ թե դոփում ես նույն տեղում:

5. Նոր ծանոթություններ. մեծանում է մրցակցությունը: Դու հետաքրքիր ես ոչ միայն նրան, այլև ուրիշներին:

6. Սպասեցրու նրան. մի բան ասա ու խոսքդ կիսատ թող: Ասա «Վաղը կպատմեմ»: Կարող ես նաև անակնկալ պատրաստել, բայց ասել, որ հանգստյան օրերին կիմանա, թե ինչ է դա: Տղային պահելու միջոցները շատ են. այստեղ ոչ մի խարդախություն չկա, պարզ բաներ են, որոնք միայն ամրապնդում են հարաբերությունները: Նման միջոցներ կարելի է ինքնուրույն գտնել, ամեն ինչ կախված է քեզնից ու ընկերոջիցդ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․