Արցախյան 44-օրյա պատերազմում երկու որդուն կորցրած ամուսնական զույգը երեխայի է սպասում՝ կնոջ մոտ 12 շաբաթական հղիություն է հաստատվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի բժիշկ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։
«2 տղաներին 44 օրյա պատերազմում կորցնելուց հետո տղա են ունենալու։ Այսօր ժպտում են ու երջանկության արցունքներ են ծնողների աչքերին»,- նշել է բժիշկը: