Ո՞րն է 2022 թվականի գլխավոր գույնը (Photo)

Pantone-ը հայտարարել է 2022 թվականի տարվա գույնը։

Գույնի ինստիտուտն առաջին անգամ է, որ ստեղծել է ինքնուրույն երանգ, այլ ոչ թե ընտրել եղած ներկապնակից:

Pantone գույնի նստիտուտը ներկայացրել է 2022 թվականի տարվա գույնը՝ 17-3938 Very Peri անունը կրող յասամանագույն երանգը:

Առաջին անգամ է, որ Pantone-ը թվային եղանակով ստեղծել է սեփական երանգը:

7–3938 Very Peri-ն պետք է դառնա նոր ապագայի խորհրդանիշը, որտեղ թվային դիզայնն ընդլայնում է իրականության սահմանները, իսկ ֆիզիկական ու թվային կյանքերըը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ:

Ըստ ստեղծողների՝ նրանք հենվել են նոր իրականության վրա, որտեղ ակտիվորեն աճում են մետատիեզերքի հանրաճանաչությունը և արվեստի համայնքի ներկայությունը թվային տարածքում։

Ինստիտուտը նոր գույնը նկարագրում է որպես «շարժուն կապույտ՝ կենսատու մանուշակա-կարմիր երանգով, որը համատեղում է կապույտի հավատարմությունն ու համառությունը՝ կարմիրի էներգիայի և հուզմունքի հետ»:

«Հասարակությունը շարունակում է գիտակցել, որ գույնը հաղորդակցության կարևոր ձև ու զգացմունքներ արտահայտելու միջոց է, և այս կարմիր-մանուշակագույն երանգով նոր կապույտի բարդությունը ընդգծում է այն հսկայական հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև», – ասում է Pantone գույնի ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանը։

Փորձագետների այս ընտրությունը լավագույնս համապատասխանում է դիզայներների կարծիքին: Յասամանի ողջ գունապնակը մի քանի սեզոնների ընթացքում գլխավորում է թրենդային ցուցակները և գալիք տարի ակնհայտորեն կհասնի իր գագաթնակետին:

Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք, ովքեր չեն հետևում միտումներին և նախընտրում են համեստ իրեր ու երանգներ, պետք է ավելի ուշադիր նայեն այս երանգին։

Նարդոսի նուրբ երանգը այն քչերից է, որը հավասարապես համադրվում է ինչպես սովորական զգեստապահարանի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ:

Եթե նախընտրում եք զուսպ և լակոնիկ կերպարները, ընտրեք փորիկ պայուսակ, որը հաջողությամբ կհարստացնի նույնիսկ ամենազուսպ հանդերձանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․