Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում

Հայմորիտը վերին ծնոտի հայմորյան ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է: Հիվանդները բողոքում են բորբոքված խոռոչի կողմում ճնշման զգացումից, ընդհանուր գլխացավից:

Ցավն ուժգնանում է այն ժամանակ, երբ հիվանդը դեմքն իջեցնում է. թուլանում է հոտառությունը, ձայնը ռնգային է դառնում: Կարող են նաև ընդհանուր թունավորման ախտանշաններ ի հայտ գալ. մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թուլություն, հիվանդն արագ հոգնում է: Հիվանդությունը ընթանում է 2 փուլով. սուր փուլը սովորաբար 2 շաբաթ է տևում ու չբուժվելու դեպքում քրոնիկ բնույթ է ստանում, որն արտահայտվում է քթի խոռոչների մշտական լցվածության զգացումով, ռնգախոսությամբ: Սովորաբար, քրոնիկ հայմորիտի դեպքում ջերմությունը չի բարձրանում:

Հայմորիտն ալերգիկ բնույթ էլ է ունենում, որին բնորոշ է ընդհանուր վիճակի բարելավմամբ հերթագայվող հիվանդության երբեմն սրացումը:

Սառը եղանակին, աշնանն ու ձմռանը մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններն ընդունում ենք հանգիստ ու շարունակում մեր առօրյա գործունեությունը: Երբեմն էլ ուղղակի ժամանակ չունենք մեզնով զբաղվելու, դրա փոխարեն պարզապես զինվում ենք թաշկինակով ու աշխատանքի կամ դասի ենք գնում: Սակայն, դա էլ հղի է այս հիվանդության զարգացման հավանականությամբ, որի բարդությունը շատ ծանր բնույթ է ունենում:

Ի՞նչ է հայմորիտը

Սա հարքթային՝ հայմորյան ծոցերի լորձաթաղանթների բորբոքային հիվանդություն է, որը կարող է առաջանալ թե՛ մեծերի և թե՛ փոքրերի մոտ նաև անկախ եղանակից: Հայմորիտը սովորաբար զարգանում է քիթ- կոկորդի այլ վարակիչ հիվանդությունների ֆոնին, օրինակ՝ որպես վերին ծնոտի վերջին, հետին ատամների բորբոքման հետևանք: Հայմորիտի առաջացմանը, ինչպես և ընդհանրապես բոլոր հիվանդությունների դեպքում, նպաստում են թույլ իմունիտետը, մրսածությունը, քթի միջնապատի վնասվածքը, ալերգիկ հիվանդությունները: Հայմորիտի դեպքում քաշող, ձգող ցավ է առաջանում իրանով դանդաղ առաջ հակվելու դեպքում: Ախտորոշումը կատարվում է ռենտգեն հետազոտությամբ: Հայմորիտի բուժման նպատակով ընդհանուր հակաբիոտիկներ, երբեմն էլ հակաբիոտիկներով խոռոչների լվացում է նշանակվում: Իսկ քթով շնչառությունը թեթևացնելու և լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար նշանակվում են անոթասեղմիչ դեղամիջոցներ (օտրիվին, գալազոլին);

Եթե պարզվել է, որ հայմորիտը ալերգածին բնույթ ունի, ապա հակահիստամինային միջոցներ են նշանակվում: Հայմորյան ծոցերում թարախային պրոցեսի ու դեղորայքային անարդյունավետ բուժման պարագայում նշանակվում է ծոցերի լվացում: Ընդ որում, արվում է խոռոչի լվացում տեղային անզգայացմամբ, բերանի խոռոչից ֆիզլուծույթով ու հակաբորբոքային դեղորայքով:

Քրոնիկ հայմորիտի զարգացման դեպքում, երբ ոչ մի տեսակի բուժում լավ արդյունք չի ապահովում, կատարվում է վիրահատություն, որի նպատակն է վերին ծնոտի խոռոչի ու քթի խոռոչի միջև բացվածքի ձևավորումը:

Այս հիվանդության բարդության դեպքում հետևանքները շատ ցավալի են՝ զարգանում է մենինգիտ, ուղեղի թաղանթի բորբոքում և ուղեղի աբսցես:

Կանխարգելումը

Հայմորիտի կանխարգելման համար պետք է քիթ-կոկորդի հիվանդությունների բոլոր հնարավոր օջախները բուժել, վերացնել, այդ թվում նաև՝ հիվանդ ատամները բուժել, փչացածները՝ հեռացնել:

Խոստովանենք, որ այս հիվանդության բուժումն էլ հեշտերից չէ: Բայց սա էլ կարելի է թեթևացնել ժողովրդական իմաստուն միջոցներով, որոնք իհարկե տարիներով են ստուգվել: Բնականաբար, ժողովրդական միջոցները չեն կարող հիվանդության բուժման այլընտրանքային տարբերակ համարվել: Սակայն, նույնիսկ բժիշկներն են երբեմն առաջարկում որպես լրացուցիչ միջոց:

Ահա, մի քանի դեղատոմս

1) 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ աղի հետ խառնել, ստացված զանգվածը կերակրի թաղանթի վրա տարածել և մի քանի ժամ դնել հիվանդ, ցավոտ տեղին: Նշենք, որ այդ ընթացքում պետք է նստած դիրք ընդունել: Մի քանի նման պրոցեդուրան կօգնի ազատվելու քթի խոռոչի քաշող լորձից:

2) Մեկ այլ միջոց է խաշած ձվով ցավից ազատումը: Դրա համար պետք է պինդ խաշած ձուն փաթաթել բամբակյա կտորի մեջ ու դրանով տաքացնել հիվանդ տեղը 15 րոպե: Նույնը պետք է կատարել օրական 2-3 անգամ, սակայն պետք է զգույշ լինել, որ մաշկը չայրվի ու թարախային, բորբոքային պրոցեսը չխորանա:

3) Տարածված միջոց է աղով տաքացնելը. քաթանե 2 տոպրակների մեջ պետք է տապակի մեջ տաքացրած խոշոր բյուրեղներով աղ լցնել, իսկույն տոպրակի բերանը փակել ու դնել հարքթային ծոցերին կողմում:

Պետք է հիշել, որ տաքացնելու համար արվող ցանկացած պրոցեդուրա կարող է հակացուցումներ ունենալ, ուստի կատարելուց առաջ խորհրդակցեք բուժող բժշկի հետ: Եթե այդ պրոցեդուրայի ժամանակ ինքնազգացողության վատացում զգաք, ուրեմն իսկույն դադարեցրեք ինքնաբուժումը: Պետք է դադարեցնել նաև, եթե քթից արյան հետքերով արտադրություն նկատեք:

Հայմորիտի դեպքում կարելի է նաև տան պայմաններում կաթիլներ պատրաստել, սակայն նախապես համոզվեք, որ դրա բաղադրիչներից ալերգիա չունեք: Ու բացի այդ, կաթիլները կաթացնելուց առաջ քթի խոռոչը պետք է լվանալ աղաջրի լուծույթով: Բժիշկները դրա համար ծովաղ են խորհուրդ տալիս գործածել. 1 բաժակ եռացրած սառեցրած ջրին պետք է ավելացնել 1 թեյի գդալ աղ ու խառնել այնքան, մինչև բյուրեղները լուծվեն, ապա գլուխը թեքել լվացարանի մեջ ու հերթով լվանալ քթի խոռոչները: Սա , ի դեպ, լավագույն միջոցն է նաև գրիպի առաջին իսկ նախանշանների դեպքում:

Քիթն աղաջրով լվանալուց հետո պետք է կուտակված արտադրությունն ազատ հոսի՝ ապահովելով քթի խոռոչների մաքրությունը, հակառակ դեպքում կարող եք համարել, որ պրոցեդուրան անօգուտ է եղել: Աղաջրով լվացումից հետո, յուրաքանչյուր քթանցքի մեջ 2 կաթիլ չիչխանի յուղ պետք է կաթեցնել:

Լավ օգուտ են տալիս նաև խոտերի թուրմով կաթիլները: Դրա համար պետք է 15 գ արևքուրիկ (զվերոբոյ), 10 գ երիցուկ ու նույնքան էլ անմեռուկի (сушеница топяная) թուրմ պատրաստել: Չոր հումքի վրա լցնել 3 բաժակ եռման ջուր, թրմել մինչև լրիվ հովանալը, հետո քամել ու օրական 3 անգամ յուրաքանչյուր քթանցքի մեջ 5-ական կաթիլ կաթեցնել:

Քսուք, որի արդյունավետությունը կասկածից վեր է, սակայն չմոռանանք, որ յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է ու կարող է այս քսուքի որևիցե բաղադրիչից ալերգիա ունենալ.

  • 1 ճաշի գդալ օճառի քերուկը խառնել մեկ ձվի սպիտակուցի հետ: Պետք է այս նպատակով օգտագործել տնտեսական կամ առանց գունաներկի ու հոտավետ հավելումների օճառ: Քսուքը պետք է պահել սառնարանում: Խառնուրդը քսում են բամբակյա խծուծի վրա ու դնում քթանցքերի մեջ, մեկ շաբաթ, օրական 2 անգամ:

Ժողովրդական բժշկության գիտակները թարախային հայմորիտի դեպքում խորհուրդ են տալիս հետևյալ միջոցը. սխտորի պճեղը քերել, ավելացել կարագ, խառնել ու քնից առաջ քսել մաշկին ճակատի ու հայմորյան ծոցերի հատվածում: Առաջարկվում է այս պրոցեդուրան կատարել ինհալյացիայի հետ. գիշերը քսուքը քսել, իսկ առավոտյան 10-15 րոպե ինհալյացիա անել խաշած կարտոֆիլի կաթսայից դուրս եկող գոլորշիով:

Բոլոր միջոցները պետք է կատարվեն մարմնի նորմալ ջերմաստիճանի ու թարախային արտահոսքի բացակայության պարագայում:

Ցիկլամեն

Ժողովրդական բժշկության մեջ հնուց կիրառել են այս ծաղիկը հայմորիտը բուժելու նպատակով.արդյունավետությունը հարյուրամյակներով է ստուգված: Դեղագործներն էլ այդ փաստը հաշվի են առել ու դրա հիման վրա դեղորայք ստեղծել:

Հին Հռոմում ցիկլամենը թալիսման էր համարվում, որը պաշտպանում էր չար խոսքից: Իսկ Հիպոկրատը, չնայած այն հանգամանքին, որ ծաղիկը թունավոր էր, կիրառում էր տարբեր բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Ցիկլամենով բուժման նպատակով գործածվում են ծաղկի սոխուկները: Ի դեպ, այս ծաղիկը հորմոնալ համակարգի աշխատանքն է կարգավորում: Դաշտանային ցիկլի վրա բարերար ազդեցություն է ունենում, ուժեղացնում է պոտենցիան:

Հայմորիտի համար գործածվում է արմատահյութը, երբեմն՝ ջրով խառնած, քանի որ, ինչպես նշվեց, այն շատ թունավոր է :

Մի քանի բաղադրատոմս

Սոխուկը լվանալ ու աղալ, ապա թանզիֆով հյութը քամել, խառնել ջրի հետ (1:10) հարաբերությամբ ու պահել սառնարանում: Օգտագործում են հետևյալ կերպ. յուրաքանչյուր քթանցի մեջ կաթեցնում են 2-ական կաթիլ, ամեն շաբաթ: Դրանից հետո պետք է պառկել մեջքի վրա, ապա կիտրոնով ու մեղրով թեյ խմել:

2-3 օրից քթից առատ արտադրություն կսկսի հոսել: Սակայն հարկ է նշել, որ ցիկլամենով բուժումը կողմնակի երևույթների պատճառ կարող է դառնալ, ինչպիսիք են ուժեղ քրտնարտադրությունը, հազն ու փռշտոցը, տաքության զգացումը, քթանցքերում ծակծկող ցավը:

Քսուք

Բաղադրիչները

  • Ցիկլամենի, հալվեի, կալանխոեի, սոխի հյութ հավասար քանակությամբ ու Վիշնևսկու քսուք:

Խառնել բաղադրիչներն իրար, ապա բամբակյա խծուծներ պատրաստել, վրան քսուք տարածել ու դնել քթանցքերի մեջ կես ժամ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է:

Հիշեք, որ այն շատ թունավոր է ու դեղամիջոց պատրաստելուց հետո շատ լավ լվացվեք, չափաբաժինները մի չարաշահեք; Ցիկլամենով դեղամիջոցները հակացուցված են մինչև 7 տարեկան երեխաներին, հղի կանանց, կրծքով կերակրողներին:

Եթե հայմորիտի ցանկացած դեղամիջոցով բուժման ընթացքում քթից այունահոսություն է սկսվում կամ այլ տհաճ ախտանշաններ են ի հայտ եկել, ապա անպայման ձեզ բուժող բժշկի հետ խորհրդակցեք:

Բուժման սկզբում ևս թեստ կատարեք,սուգելու այս կամ այն միջոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայությունը; Դրա համար դաստակին պետք է մի քանի կաթիլ քսել ու հետևել մեկ օր: Եթե կարմրություն չառաջանա, կնշանակի կարող եք դեղամիջոցն օգտագործել:

Երբ բաղձալի բուժումը վերջապես իրականացել է, հիշեք, որ հայմորիտի հակում ունեցողները պետք է խուսափեն ջրից ու սառն օդից: Այսինքն՝ սառը եղանակին պետք է հրաժարվել լողավազանից ու բաց օդում մարզումներից: Հետևեք նաև, որ գլուխը չսառեցնեք:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մարինկա Խաչատրյանի գեղեցիկ անակնկալը մայրիկին` ծննդյան օրվա կապակցությամբ (Video)
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել