9-ամյա Անաբել Բիմի պատմությունը, ով մագլցում էր ծառերի վրայով և ընկավ ոչ փոքր բարձրությունից:
Բժիշկները մինչև հիմա չեն կարող ասել՝ ինչը փրկեց փոքրիկին:
Փոքրիկը մագլցում էր հին ծառը, և պատահաբար 9 մ բարձրությունից ընկավ մաշված ծառի բնի հատակը:

Երեխան մերթ ուշքի էր գալիս, մերթ նորից կորցնում գիտակցությունը:
Հրշեջները չէին դիմում աղջկան միանգամից դուրս բերելու ռիսկին. ծառը կարող էր ամբողջովին փլվել երեխայի վրա:

Ուստի նրանք արագորեն կառույց պատրաստեցին, որով երեխային հանեցին բնի արդեն առկա անցքից:
Փրկարարական գործողությունից անմիջապես հետո Անաբելին հիվանդանոց տարան:

Բժիշկները նրան զննելով՝ մռայլվեցին:
Աղջիկը խլացված էր, մնացած առումներով նրա մարմնի վրա ոչ մի վնասվածք չկար:

Սովորաբար այդ բարձրությունից ընկնելը հղի է մասնակի պարալիչով կամ առնվազն կոտրվածքով:
Երեխան 5 տարեկանից տառապում էր աղիքային խանգարումներով, իսկ անկումից հետո խնդրից հետք անգամ չէր մնացել:

Բժիշկները տարակուսած արձանագրեցին՝ երեխան լիովին առողջ է:
Անաբելը պնդում է, որ ուշագնաց ժամանակ տեսնում էր երկինքը, խոսում էր Հիսուսի հետ, ով նրան վստահեցրեց՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի:

Փոքրիկի խոսքերն անմիտ կթվային, եթե նրա հրաշքով ապաքինումը չլիներ:

Անաբել Բիմի պատմության մոտիվներվ ֆիլմ նկարահանվեց:

Մարդիկ մինչև հիմա վիճում են՝ արդյոք նա իսկապես տեսիլք էր ունեցել, ինչից հետո փրկվեց:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
