«Կանանց անկյուն»․ Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն

Ի՞նչն է հանգեցնում դիսբիոզի (դիսբակտերիոզ): Ինչո՞ւ է օճառը վնասակար ինտիմ հատվածների համար: Ինչպե՞ս պահպանել մաքրությունն օրվա ամբողջ ընթացքում:

Աձնական հիգիենան նուրբ թեմա է, որը հաճախ նախընտրում են չշոշափել, սակայն լռելն էլ կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների:

Կնոջ վերարտադրողական համակարգի կենտրոնն արգանդն է, և մանրէների ներթափանցումն այնտեղ կարող է նպաստել բարդությունների առաջացմանը:

Հեշտոցի նորմալ միկրոֆլորան 90%-ով բաղկացած է լակտոբակտերիաներից, որոնք կաթնաթթու են արտազատում: Հեշտոցի թթվային միջավայրը ոչնչացնում է հիվանդածին մանրէների մեծ մասին: Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի միջավայրը թթվայինի փոխարեն դառնում է հիմնային, ապա լակտոբակտերիաների քանակն էապես նվազում է՝ տեղ ազատելով այլ մանրէների համար: Այդ վիճակը կոչվում է դիսբիոզ:

Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման ամենից հաճախ հանդիպող պատճառը լոգանքի ժամանակ հիմնային օճառների փրփուրի թափանցումն է հեշտոց: Անհանգստանալու կարիք չկա, եթե դա պատահել է մեկ անգամ, սակայն պարբերաբար կրկնվելու դեպքում միկրոֆլորայի լուրջ խախտումներն անխուսափելի են: Այդպիսի դեպքերում առաջին հիմնական ախտանշանը տհաճ հոտն է: Հեշտոցի թթվային միջավայրի խանգարմանը կարող է նպաստել ոչ միայն օճառը, այլև որոշ ֆիզիոլոգիական պրոցեսներ, ինչպիսիք են հղիությունը և դաշտանը:

Վարակներից և բորբոքումներից խուսափելու նպատակով պետք է հետևել որոշակի կանոնների:

1. Խորհուրդ է տրվում լոգանք ընդունել օրվա մեջ երկու անգամ: Ձեռքերի և ջրի շիթը պետք է ուղղված լինեն առջևից հետ, որպեսզի բացառվի հետանցքից հեշտոց մանրէների կամ վարակի ներթափանցումը (ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ նաև զուգարանի թղթից օգտվելիս): Դաշտանի օրերին ավելի հաճախ է պետք լվացվել: Մանրէների տարածումը կանխելու նպատակով ինտիմ հատվածները պետք է սրբել հատուկ դրա համար առանձնացրած սրբիչով: Ի դեպ, թաց հատվածները պետք է ոչ թե սրբել, այլ չորացնել սրբիչի հպումներով, որպեսզի պատահմամբ չքերծեք նուրբ հատվածները:

2. Պետք չէ ինտիմ հատվածները լվանալ օճառով. այն գրգռում է նուրբ լորձաթաղանթը: Օգտագործեք անձնական հիգիենայի համար նախատեսված գելեր և քսուքներ, որոնք рн-ի թթվային մակարդակ ունեն. դա օգնում է վերականգնել բնական միկրոֆլորան:

3. Վաննայում շատ երկար մի պառկեք, եթե ջրում ավելացրել եք հոտավետ օճառ կամ աղ, քանի որ դրանք նպաստում են բնական մանրէների ոչնչացմանը:

4. Մի օգտագործեք սպունգ, քանի որ դա նպաստավոր խոնավ միջավայր է միկրոօրգանիզմների արագ բազմացման համար:

5. Եթե հորմոնային բեղմնականխիչներից եք օգտվում կամ հակաբիոտիկներ եք ընդունում, մոմիկներ օգտագործեք, որոնց բաղադրության մեջ կաթնաթթու է մտնում (կոնկրետ տեսակի ընտրության նպատակով խորհրդակցեք բժշկի հետ):

6. Մի ցողեք հեշտոցի շրջանը (եթե չկա հատուկ բժշկական ցուցում), քանի որ այդպիսի միջամտությունները հանգեցնում են կաթնաթթվային մանրէների ոչնչացմանը:

7. Կրեք բնական գործվածքից սպիտակեղեն: Արհեստական գործվածքները թույլ չեն տալիս մաշկին շնչել և պահպանում են խոնավությունը, ինչն էլ դառնում է բորբոքման պատճառ:

8. Դաշտանի շրջանում հաճախ փոխեք տամպոնը կամ միջադիրը (2-3 ժամը մեկ): Չի կարելի տամպոն օգտագործել սեռական օրգանների բորբոքումների, էրոզիայի կամ ներարգանդային պարույրի առկայության պարագայում: Եթե միջադիրի կամ տամպոնի փոխելուց հետո լվացվելու հնարավորություն չկա, օգտվեք ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ խոնավ անձեռոցիկներից:

9. Ամենօրյա միջադիրներն օգնում են, որ մաշկն ամբողջ օրվա ընթացքում պահպանի իր թարմությունը: Փոխեք այն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ: Եթե մաշկն զգայուն է, մի գնեք հոտավետ միջադիրներ, քանի որ կարող են գրգռել լորձաթաղանթը:

10. Խուսափեք չափազանց նեղ ջինսերից և արհեստական կտորեղենից կարված տաբատներից: Քնելիս ավելի ճիշտ կլինի ընտրել որակյալ բամբակե կտորից գիշերանոց:

Եղեք առողջ և երջանիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մարինկա Խաչատրյանի գեղեցիկ անակնկալը մայրիկին` ծննդյան օրվա կապակցությամբ (Video)
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել