Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

Եթե ինձ թույլ տային ինչ-որ բան փոխել իմ մեջ, դա կլիներ իմ հակվածությունը ծուլության հանդեպ: Ես այն մարդկանցից եմ, որոնք կա՛մ 100% ջանք են գործադրում, կա՛մ ընդհանրապես ոչինչ չեն անում:

Այդ պատճառով ես սկսեցի ուղիներ փնտրել`բարձրացնելու մոտիվացիան և ազատվելու գործն անընդհատ ձգձգելու սովորությունից: Պարզվեց, որ դա շատ ավելի հեշտ է որոշելը, քան իրականացնելը:

Այդպես էր այնքան ժամանակ, մինչև որ հանդիպեցի ճապոնական Կայձենի սկզբունքին: Կայձենի հիմքում ընկած է փոքր քայլերով առաջադրանքների կատարումը։ Առաջին հայացքից Կայձենն այնքան պարզ է թվում, որ նույնիսկ կարող եք մտածել, որ ոչինչ էլ չի ստացվի:

Մենք բոլորս համոզված ենք, որ առանց գլոբալ փոփոխությունների և քրտնաջան աշխատանքի անհնար է մեծ առաջադրանքներ իրականացնելը, երբ իրականում մեկ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են մի շարք փոքր փոփոխություններ:

Կայձենի ամենաուշագրավ հատկություններից մեկն այն է, որ մեծ արդյունքները գալիս են ժամանակի ընթացքում կուտակված շատ փոքր փոփոխություններից: Այն համոզմունքը, որ մեծ փոփոխությունները մեծ քայլեր են պահանջում, ի վերջո հանգեցնում են ուժասպառության և գերլարման:

Կայձենն աստիճանական շարժում է դեպի առաջ, որը թույլ է տալիս շոշափելի արդյունքներ ստանալ, որոնք ձեզ դրդում են հետագա աշխատանքի:

Օրինակ. Ենթադրենք, լվացք է կուտակվել: Դուք նայում եք այս կույտին և մտածում. «Ինձանից մի ամբողջ օր կպահանջվի այն տեսակավորելու, լվանալու, չորացնելու և ծալելու համար»: Առաջին հայացքից խնդիրը դժվար է թվում: Այսպիսով, ինչ եք անում. ձեր հեռախոսում 1 րոպեաչափ եք դնում և սկսում տեսակավորումը: Գաղափարն այն է, որ ձեր ուղեղին մեկ րոպեն շատ քիչ ժամանակ է թվում: Դուք աշխատանքն ավարտում եք մեկ րոպեի ընթացքում և ստանում իրական, գրանցելի արդյունք:

«Վայ, պարզվեց, որ այդքան էլ դժվար չէ: Տեսեք, թե ինչ արեցի ես ընդամենը մեկ րոպեի ընթացքում», – մտածում եք դուք: Այնպես որ, տվեք ինքներդ ձեզ ևս մեկ րոպե և կարող եք վայելել նոր արդյունքները:

Աստիճանաբար, հավաքելով մի քանի այդպիսի րոպեական ինտերվալներ, դուք քանակական արժեք կստեղծեք ձեր աշխատանքի համար և փոքր քայլեր կանեք ձեր նպատակին հասնելու համար: Փորձեք այս կանոնը ցանկացած առաջադրանքի համար:

Թայմերը լարեք մեկ րոպեի վրա, արեք ձեր գործը, այնուհետև մեկ քայլ հետ արեք և նայեք արդյունքին։ Հետո աստիճանաբար կարող եք ժամանակը մեծացնել մինչև 2, 3, 4 և այդպես շարունակ։

Առաջընթացը չափելի դարձնելու մեջ կա մի կախարդական բան: Կայձենի էությունը մշտապես գիտակցելն է, թե ինչի եք հասնում:

Կայձենի սկզբունքները մշակվել են Մասաակի Իմայիի կողմից և նկարագրված են նրա «Կայձեն․ Ճապոնական ընկերությունների հաջողության բանալին» 1986 թ. գրքում։ Հեղինակը կարծում է, որ այս սկզբունքը հավասարապես հաջող կարելի է կիրառել ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)