Դալայ-լամային հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ զարմացնում․ պատասխանը խորհելու տեղիք է տալիս

Հարցազրույցներից մեկի ժամանակ Դալայ Լամային հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ զարմացնում այս աշխարհում: Նրա պատասխանն իսկապես ստիպում է մի պահ կանգ առնել և մտածել …

«Ինձ ամենից շատ զարմացնում է մարդկային բնությունը: Քանի որ մարդն իր առողջությունը զոհաբերում է փող աշխատելու համար: Դրանից հետո նա ծախսում է փողերը՝ առողջությունը վերականգնելու համար: Եվ հետո նա այնքան է անհանգստանում ապագայի համար, որ չի վայելում ներկան. արդյունքում նա չի ապրում ոչ ներկայով, ոչ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանալու, իսկ հետո մահանում է այնպես, կարծես երբեք չի ապրել »:

Իրոք ճշմարիտ է և իրոք սարսափելի այն, ինչ մենք անում ենք մեր կյանքի հետ։

Մենք շատ տարօրինակ և ոչ տրամաբանական ենք ապրում։ Գնում ենք ոչ սիրելի աշխատանքի, որպեսզի փող աշխատենք, որոնք հետո ծախսելու ենք բուժման վրա։ Չէ որ երբ զբաղվում ես ոչ հաճելի գործով, ի վերջո դա ազդում է առողջության վրա։

Մենք բոլորս դա հասկանում ենք, բայց չգիտես ինչու, մենք հաստատ համոզված ենք, որ փողը կարող է ամեն ինչ շտկել: Բայց դա այդպես չէ. փողով ոչ երջանկություն, ոչ առողջություն և ոչ էլ ուրախություն չենք կարող գնել։

Երբեմն թվում է, թե մենք այս Երկրի վրա ենք բացառապես աշխատելու և վաստակելու համար: Ինչ-որ իմաստով մենք ստրուկների ենք նման. մենք դա պարզապես չենք գիտակցում:

Դալայ Լամայի խոսքերը մեկ այլ ցիտատ են հիշեցնում, որը նույնպես շատ ճշգրիտ կերպով արտացոլում է մեր հասարակության վիճակը:

«Ուղղակի նայեք մեզ: Ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Բժիշկները ոչնչացնում են առողջությունը, փաստաբանները՝ արդարությունը, հոգեբույժները՝ մտքերը, գիտնականները՝ ճշմարտությունը, հիմնական լրատվամիջոցները՝ տեղեկատվությունը, դավանանքները՝ հոգևորությունը, իսկ կառավարությունները ոչնչացնում են ազատությունը» (Մայքլ Էլներ):

Հոռետեսական է հնչում, բայց դա է ճշմարտությունը:

Այս ցիտատներում ոչ թե դատավճիռ է, այլ, առաջին հերթին, նախազգուշացում ողջ մարդկությանն ու մեզանից յուրաքանչյուրին։ Չէ որ երբեք ուշ չէ փոխել կյանքը։

Երբեմն, կյանքում ինչ որ նոր բան մտցնելու համար, հարկավոր է ազատվել հնից։

Նոր գիտելիքներ, նոր գաղափարներ և ավելի իմաստալից ու լիարժեք կյանք ունենալու համար անհրաժեշտ է թողնել հին և փտած համոզմունքներն այն մասին, թե ժամանակակից հասարակության կողմից պարտադրված «հաջողության» կաղապարը կարող է մեզ իսկական երջանկություն բերել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․