«Կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, այլ ոչ հասկանան». Կանանց մասին 18 խորիմաստ մեջբերումներ հայտնի և հռչակավոր տղամարդկանցից

Կանանց մասին 18 խորիմաստ մեջբերումներ հայտնի և հռչակավոր տղամարդկանցից:

1. Մարդ լինելը մեծ բան է: Կին լինելն ավելի մեծ բան է: (Մարտի Լարնի)

2. Կին լինելը շատ բարդ է, հենց միայն այն պատճառով, որ հիմնականում կանայք ստիպված են գործ ունենալ տղամարդկանց հետ: (Ջոզեֆ Կոնրադ)

3. Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի փողերը կկորցնեին իրենց իմաստը: (Արիստոտել Օնասիս)

4. Տղամարդկանց բոլոր պատճառաբանումներն, իրար հետ վերցրած, չարժեն կնոջ և ոչ մի զգացմունքի: (Վոլտեր)

5. Գեղեցկությունը նույնպես առաքինություն է, գեղեցիկ կինը չի կարող թերություններ ունենալ: (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր)

6. Կանայք երբեք այնքան ուժեղ չեն լինում, քան երբ զինվում են թուլությամբ: (Իվան Բունին)

7. Կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, այլ ոչ հասկանան: (Օսկար Ուայլդ)

8. Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն: Պարզապես նրանք ամեն օր մի նոր բնավորություն ունեն: (Հայնրիխ Հայնե)

9. Միայն կինն է ունակ ժամանակավորապես կանգնեցնելու ժամանակը: (Ջոզեֆ Բուլատովիչ)

10. Կանայք կերտում են պատմությունը, սակայն հիշվում են միայն տղամարդկանց անունները: (Հայնրիխ Հայնե)

11. Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև բլուզ, սև կիսաշրջազգեստ և սիրելի տղամարդու հետ թևանցուկ քայլել: (Իվ Սեն Լորան)

12. Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, կրկնակի սրբություն է: (Ալեքսանդր Դյումա)

13. Կա կնոջը կառավարեու երկու եղանակ, սակայն ոչ ոքի դրանք հայտնի չեն: (Հաբարտ Ֆրանկ)

14. Որոշ կանանց բավական է մեկ անգամ անցնել փողոցով, որպեսզի ընդմիշտ մնան տղամարդկանց հիշողություններում: (Ռադիարտ Քիփլինգ)

15. Որպես կանոն՝ յուրաքանչյուր հիմարի հետևում կանգնած է հզոր կին: (Ջոն Լենոն)

16. Նա, ով չի տեսել սիրահարված կնոջ, չի կարող ասել, թե ինչ է կինը: (Թեոֆիլ Գոթիե)

17. Եթե կինը չի հանձնվում, հաղթում է, եթե հանձնվում է, թելադրում է իր պայմանները հաղթողին: (Կարել Չապեկ)

18. Կինը հանել է տղամարդուն դրախտից և միայն կինը կարող է նրան դրախտ վերադարձնել: (Էլբերտ Հաբարտ)

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․