Ինչին են առաջին հայացքից ուշադրություն դարձնում տղամարդիկ կնոջ մեջ

Տղամարդիկ սիրում են աչքերով, և սա նորություն չէ:

Ինչքան էլ Դուք լինեք խելացի, ինտելեկտուալ, կարդացած և այլն, միևնույն է, Ձեր ճակատին այդ մասին գրված ոչինչ չկա:)

Այնպես որ, երբեք մի մոռացեք Ձեր արտաքին տեսքի մասին:

Բայց բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին…

Ասում են՝ առաջին տեղում տղամարդկանց գրավում են կնոջ մազերը: Սանրվածքը պետք է լինի մաքսիմալ բնական և գրավի ոչ միայն հայացքը, այլև ցանկություն առաջացնի մատներով սահելու մազերի միջով: Տղամարդկանց դուր է գալիս նաև, երբ քո մազերից թարմության նուրբ բույր է գալիս: Նա ենթագիտակցաբար կուզի ավելի մոտ լինել քեզ:

Զարդերը պետք է լինեն չափի մեջ: Դրանք միանգամից ուշադրություն են գրավում: Սակայն տղամարդիկ չեն սիրում ամբողջովին զարդախեղդ եղած աղջիկների: Մատանիների քանակը թող չգերազանցի 4-ը՝ ընդհանուր երկու ձեռքի մատներին:

Խնամված ձեռքերը միշտ գրավում են տղամարդկանց ճիշտ այնպես, ինչպես վանում են չխնամվածները: Շատ երկար եղունգները վախեցնում են տղամարդկանց: Տղամարդկանց մեծամասնության դեպքում վառ գույնի ներկված եղունգները խոսում են կնոջ վառ անհատականության մասին:

Առաջին հայացքից, իհարկե, տղամարդկանց ուշադրության նշանակետում Ձեր դեմքն է: Աշխատեք շպարվել բնական գույներով: Տղամարդիկ սիրում են, երբ իրենց կողքին բնական գեղեցկությամբ փայլող աղջիկ է: Ամենաարտահայտիչը պետք է լինեն Ձեր շուրթերը: Բոլոր տղամարդկանց ուշադրությունը ուղղակի ֆիքսված է շուրթերի վրա: Եթե Ձեր շուրթերը ներկված են վառ գույնով և մի փոքր էլ փայլում են, ապա դրանք հաստատ երկար կմնան տղամարդու հիշողության մեջ:

Տղամարդիկ շատ նրբանկատ են օծանելիքի հարցում: Նրանք միշտ ցանկանում են զգալ Ձեր ներկայությունը Ձեր բույրով:

Թվում է, թե մանրուք է, բայց հավատացեք, որ տղամարդկանց ուշադրությունը միանգամից գրավում են Ձեր կոշիկները, իսկ ավելի ճիշտ՝ դրանց մաքրությունը: Եթե դրանք փոշոտ են, ապա համոզված եղեք, որ առաջին բանը, որ նա կհիշի Ձեր մասին, Ձեր փնթիությունն է: Շորերի հարցում եղեք կոկիկ, քանի որ փնթի հագուկապը վանում է տղամարդկանց: Իսկ գեղեցիկ, կոկիկ համադրությունները ստիպում են մտածել Ձեր լավ ճաշակի և խառնվածքի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․