Կանաչ ընկույզը պաշտպանում է բոլոր հիվանդություններից․ բնական ըմպելիք, որը կօգնի յոդի պակասի և հիպոթիրոիզմի դեպքում

Հիպոթիրոիզմը հիվանդություն է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության արդյունքում։

Վահանաձև գեղձի դիսֆունկցիայից աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ։

Հիպոթիրոիզմը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խանգարում օրգանիզմի փոփոխությունների գործընթացները։

Այս հիվանդության արդյունքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ․

  • քրոնիկ հոգնածություն
  • քաշի ավելացում
  • փորկապություն,
  • նյութափոխանակության խանգարում,
  • խոսելու և շարժման ունակությունների վատացում,
  • նյարդայնություն,
  • ցածր լիբիդո,
  • մրսածության զգացողություն,
  • խոլեստերինի մակարդակի բարձրացում,
  • այտուցվածություն։

Կանայք վահանաձև գեղձի խնդիրներով տառապում են 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ, հատկապես 35 տարեկանից հետո։ Այդ խնդիրների բուժումը համարվում է բարդ գործընթաց և ունենում բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ։

Բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված և յոդի պակաս, մենք առաջարկում ենք մի միջոց, որը հիմնված է կանաչ հունական ընկույզի վրա։

Այս խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կանաչ հունական ընկույզներ, որոնք հավաքել են մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ն ընկած հատվածը։ Այդ ընթացքի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամիններ, յոդ և ցինկ։ Պետք է հավաքել կանաչ ընկույզներն առանց շագանակագույն հետքերի և այնպիսիները, որոնք վնասված չեն։

Ընկույզի հասունությունը կարող եք ստուգել ասեղի օգնությամբ։ Եթե ասեղը հեշտությամբ անցնում է ընկույզի միջով և ծակած տեղից սկսում է հյութ հոսել, ուրեմն՝ պտուղը կարելի է հավաքել։ Այդպիսի ընկույզները հեշտ է կտրել դանակով։

Հունական ընկույզները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղով, օրգանիկ թթուներով և յոդով։ Իզուր չէ, որ այս պտղի երկրորդ անունը «թագավորական ընկույզ» է։ Պարզվում է՝ կանաչ ընկույզը՝ մեղրով, ունի երիտասարդացնող ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա։ Այն օգտագործվում է արյունը մաքրելու նպատակով, ինչպես նաև լավ հակաբորբոքիչ է և պայքարում է ուռուցքների դեմ։

Ինչպես պատրաստել այդ միջոցը։ Ձեզ հարկավոր է՝

  • 1 կգ կանաչ հունական ընկույզ,
  • 1 կգ բնական մեղր,
  • ապակե տարա

Պատրաստման եղանակը՝

1․ Լավ լվացեք ընկույզը և կտրտեք այն ոչ մեծ կտորների։

2․ Դրեք ընկույզները ապակե տարայի մեջ և վրան մեղր լցրեք։ Եթե մեղրը շաքարակալել է, պահեք այն գոլորշու վրա, որպեսզի այն հալվի։ Ընկույզը պետք է լինի ամբողջովին ծածկված մեղրով։ Մեղրի ազդեցության տակ ընկույզն ինտենսիվ սկսում է բաց թողնել իր հյութը։

3․ Փակեք այն կափարիչով և դրեք մութ վայրում 1 ամիս։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խառնել այն։

4․ Հեռացրեք ընկույզները և քամեք հյութը։

Ստացված հեղուկը կարելի է ընդունել օրվա մեջ 3 անգամ, 1թ/գ, սնունդ օգտագործելուց առաջ։ Կանաչ ընկույզի մեղրով թուրմը՝

  • ամրացնում է իմունիտետը,
  • բարելավվում է հիշողությունը,
  • բարձրացնում է աշխատունակության մակարդակը,
  • կիրառվում է սակավարյունության, թուլության և հիպոթիրոիզմի ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․