9 խորհուրդ պրոֆեսիոնալներից, որոնք կօգնեն Ձեզ երկար ժամանակ պահպանել մազերի լավ տեսքը

Մազերն ամեն օր լվանալը ոչ միայն ժամանակ է խլում, այլև վնասակար է, քանի որ մազերը զրկում է սննդարար նյութերից ու յուղերից, կարող է հանգեցնել մազերի թուլության և գլխամաշկի չորության։

Մազերն ամեն օր չլավանալու համար հետևեք այս խորհուրդներին։

1. Մազերը տաք ջրով մի լվացեք։ Սա բավական տարածված սխալ է։ Շատ բարձր ջերմաստիճանի ջուրը «չափից ավելի» է մաքրում գլուխը, ինչը փաստացի հանգեցնում է ճարպի արտադրության ակտիվացման։

2. Մոռացեք ամեն օր հարթ սանրվածքների մասին։ Հարթ սանրվածքի դեպքում մազերն ավելի յուղոտ և անկարգ տեսք կունենան։ Այդ դեպքում հարկավոր է մազերը սանրել արմատի հատվածից՝ այդ կերպ լրացուցիչ ծավալ հաղորդելու նպատակով։

3. Որակյալ չոր շամպուն գնեք ու ճիշտ օգտագործեք։ Չոր շամպունը մազերի յուղոտ փայլը թաքցնելու լավագույն միջոցներից մեկն է։

4. Մազափնջի առկայության դեպքում միայն այն լվացեք։ Թարմ մազափունջը կօգնի մազերին թարմ տեսք հաղորդել. դեմքին մոտ գտնվող մազերն ավելի շուտ են յուղոտվում։

5. Մի շտապեք մազերը վարսահարդարիչով չորացնել։ Եթե մազերը լվանալուց հետո մի փոքր երկար սպասեք՝ մինչև վարսահարդարիչով չորացնելը, մազերն ավելի երկար ժամանակ թարմ կմնան։

6. Ձեռք մի տվեք մազերին։ Որքան հաճախ եք ձեռք տալիս մազերին, այնքան շուտ և շատ են դրանք կեղտոտվում։ Այդ պատճառով հարկավոր է ձեռքերը հեռու պահել մազերից։

7. Վերանայեք սննդակարգը ու հոգ տարեք գլխամաշկի մասին ։ Որպեսզի մազերը երկար ժամանակ թարմ մնան, հարկավոր է լինել առողջ և սննդակարգից բացառել յուղոտ, տապակած մթերքը, սպիտակ հացն ու շաքարը։ Այդ մթերքը փոխարինեք մրգերով ու բանջարեղենով, դիետիկ մսով, կաթնամթերքով, ընդեղենով։ Այդ կերպ կկարողանաք ապաակտիվացնել ճարպագեղձերի աշխատանքը։

8. Մի մոռացեք լվանալ սանրը։ Սա պարտադիր պայման է։ Հոգ տարեք, որ սանրը և մյուս միջոցները, որոնք օգտագործում եք մազերը խնամելու նպատակով, մաքուր լինեն։ Շաբաթվա ընթացքում  նվազագույնը մեկ անգամ լվացեք սանրը։

9. Քնելուց առաջ սանրեք մազերը։ Քնելուց առաջ սանրեք մազերը։ Եթե մազերը երկար են, խորհուրդ է տրվում քնելուց առաջ կապել դրանք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա