9 գաղտնիք, որ ոչ մի դեպքում չի կարելի պատմել անգամ ամենամտերիմ ընկերուհիներին

Սեփական գաղտնիքները պահպանելը խելամիտ որոշում է, սակայն չի կարելի ակնկալել, որ ինչ-որ մեկը, անգամ մտերիմ, նույն խնամքով կթաքցնի ձեր գաղտնիքները:

Կան թեմաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկման առարկա դարձնել անգամ ամենամտերիմ ընկերների հետ:

zNews-ը ձեզ է ներկայացնում 9 գաղտնիք, որ չի կարելի պատմել անգամ ամենամտերիմ ընկերուհիներին:

1. Ներընտանեկան վեճեր

Կռիվը տնից դուրս հանել չի կարելի: Այո՛, գուցե սկզբի մի քանի րոպեներին դուք թեթևություն զգաք, սակայն ուշ թե շուտ դուք հաշտվելու եք մտերիմների հետ, իսկ ընտանիքն այլոց մոտ խայտառակելուց առաջացած տհաճ զգացողությունը դեռ երկար ժամանակ չի անցնի:

2. Երեխայի անհաջողությունները

Այն ծնողները, որոնք շարունակ բողոքում են իրենց երեխաներից, հիմար տեսք ունեն, չէ՞ որ հենց իրենք են իրենց երեխաներին այդպիսին դաստիարակել: Ընկերուհիներին ձեր երեխայի անհաջողությունները պատմելիս հիշեք, որ դրա մասին իմանալու են օտար ընտանիքի բոլոր անդամները, անգամ կատուն:

3. Սիրային և սեռական կապերի քանակը

Եթե տղամարդկանց մոտ շատ սեռական հարաբերություններ ունենալը դրական է ընկալվում ընկերների կողմից, նրանց մաչոյի համբավ բերում, ապա կանանց պարագայում պատկերը հակառակն է, ասոցիացիաներն էլ բացասական, քննադատում են անգամ մտերիմ ընկերուհիները: Ինտիմ հարաբերություններն ամեն պարագայում պետք է կողպեքի տակ պահել:

4. Զուգընկերոջ նախընտրություններն ու ֆանտազիաներն անկողնում

Մարդու ամենաինտիմ գաղտնիքները կապված են նրանց սեքսուալ ֆանտազիաների հետ: Մարդիկ հազվադեպ են խոստովանում դրանք, քանի որ հիմնականում դրանք բավականին տարօրինակ և կեղտոտ են լինում: Զուգընկերոջ ֆանտազիաները բարձրաձայնելով՝ դուք նրան կարող եք ծաղրի առարկա դարձնել ընկերուհիների մոտ, իսկ դա իսկապես տհաճ է:

5. Եթե ինչ-որ մեկը մյուսին դավաճանել է

Դավաճանությունը լուրջ սխալ է: Եթե դուք բացեք այդ գաղտնիքը, ապա ձեր ընկերուհիները կսկսեն ձեզ խորհուրդներ տալ, մեկնաբանություններ անել, քննարկել և քննադատել, ինչը կարող է ազդել ձեր որոշման վրա: Նման թեմաները ավելի լավ է չբարձրաձայնել, մինչև հանգուցալուծումը չտրվի:

6. Սկեսուրի հետ խնդիրները

Սկեսուր-հարս կոնֆլիկտը դարերի խորքից է գալիս: Սակայն իրականում սա ավելի քան անիմաստ կոնֆլիկտ է, քանի որ տղամարդն իր մորն ու կնոջը տարբեր կերպ է սիրում, և նրանց միջև մրցակցություն լինել ուղղակիորեն չի կարող: Իսկ եթե ինչ-որ լուրջ վիճաբանություն կա, երրորդ մեկը, միևնույն է, չի կարողանա ճիշտ խորհուրդ տալ, քանի որ հարցը վերաբերում է ձեր ընտանիքին:

7. Զուգընկերոջ թերություններն ու ֆիզիկական արատները

Երբ դուք ձեր կյանքը կապում եք ինչ-որ մեկի հետ, դուք ընդունում եք նրանց այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր արժանիքներով և թերություններով հանդերձ: Այլոց պատմելով նրա թերություններն ու արատները՝ դուք ձեզ եք հիմարի կարգավիճակում դնում. եթե այդպես է, չկապեիք ձեր կյանքը նրա հետ:

8. Ֆինանսական սխալներ

Գումարի կորուստն ամենատհաճ, բայց և ամենաանգին կենսափորձն է: Սակայն պատմել դրա մասին հարկավոր չէ: Այդպես դուք կթողնեք անկայուն և ոչ վստահելի մարդու տպավորություն:

9. Ընտանեկան գաղտնիքներ

Յուրաքանչյուր ընտանիքում էլ կան այնպիսի մութ էջեր, որոնք չպետք է հասանելի լինեն այլոց: Օրինակ, եթե ձեր հեռու բարեկամը թմրանյութերի հետ կապված ինչ-որ վատ պատմության մեջ է եղել, սա գուցե հետաքրքիր պատմություն լինի բամբասելու համար, սակայն դա նաև ձեզ և ձեր համբավի վրա է բացասաբար անդրադառնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․