10 բան, որ կանայք պետք է իմանան տղամարդկանց մասին

Հաճախ մենք տղամարդկանց վերաբերում ենք ինչպես մեր կողքին ապրող այլմոլորակայիննների, չէ՞ որ երբեմն նրանց վարքը մեր տրամաբանությունից դուրս է:

Բայց մենք հոգոց ենք հանում և ասում` «Տղամարդ է…», կարծես թե դրանով կարելի է ամեն ինչ բացատրել:

Մինչդեռ տղամարդկանց հասկանալ կարելի է:

Ահա նրանց վարքի հիմնական գաղտնիքները:

1. Տղամարդիկ չեն կարողանում տուն հավաքել

Կամ ավելի ճիշտ` հավաքել կարողանում են, իսկ ահա մաքրություն պահպանելուց այդքան էլ լավ չեն: Նրանք շատ հեշտությամբ կարող են հացի փշուրները թափել իրենց իսկ կողմից լվացված հատակի վրա կամ թողնել գուլպաները բազմոցի վրա, ասես ոչինչ չի պատահել: Իսկ մաքուր ափսեների մասին խոսք անգամ գնալ չի կարող:

2. Տղամարդիկ չեն բամբասում

Ինչպես նաև չեն խոսում իրենց զգացմունքների մասին, և ընդհանրապես խոսելու մեծ սիրահար չեն: Դա փաստ է, և ոչինչ չես կարող անել դրա հետ:

3. Պիցցան նրանց համար լավագույն ուտելիքն է

Կամ կետչուպով բուտերբրոդը: Բանն այն է, որ տղամարդիկ սովորաբար ուտելիքի հարցում այդքան էլ քմահաճ չեն: Այնպես որ կարող ես չանհանգստանալ, որ քո խոհարարական հմտություններն այդքան էլ հարուստ չեն:

4. Սեքսը լաց լինելու պես բան է

Եթե տղամարդն ուժեղ ապրումներ ունի, բայց չի կարող դրանք փոխադրել արցունքների, մնում է սեքսը: Ուստի եթե սիրելիդ խիստ նեղսրտած է, նրան առաջարկելու բան հաստատ ունես:

5. Տղամարդկանց պետք են ուղիղ և հստակ ցուցումներ

Մոռացիր ակնարկների մասին, նա միևնույն է դրանք չի հասկանա: Խոսիր ուղիղ և հստակ, և սիրելիդ շատ ավելի հասկացող կդառնա:

6. Տղամարդիկ կարողանում են պատրաստել

Դա այդպես է, բայց միևնույն ժամանակ գործում է պիցցայի տեսությունը: Եթե նա ցանկանա, կարող է հաճելիորեն զարմացնել իր սիրելիին, իզուր չէ, որ աշխարհի լավագույն խոհարարները տղամարդիկ են:

7. Բոլոր կանանց մեջ տղամարդիկ ցանկանում են տեսնել մայրիկի

Թեև նրանք ակտիվորեն կհերքեն դա, բայց նրանք ունեն հոգատարության, աջակցության կարիք, նրանք ուզում են, որ իրենց մասին հոգ տանեն և սիրեն: Բայց չենք մոռանում լավ սեքսի մասին:

8. Տղամարդու համար մրսածությունն աշխարհի վերջն է

Ինչպես ասում են` երբ կինն է հիվանդանում, նա ասում է. «Ոչինչ, սիրելիս, ամեն ինչ լավ է, մի քիչ մրսել եմ», իսկ երբ տղամարդն է հիվանդանում, նրա խոսքերն են. «Լսիր այստեղ, կին արմատ, համակարգիչս կտակում եմ կատվիս…»

9. Ընկերները տղամարդու համար սրբություն են

Ավելի լավ է չխառնվել այդ մութ ճահճի մեջ և չվիճել նրա ընկերների հետ, քանի որ նրանք տղամարդու համար կյանքի հարստություն են:

10. Բազմախնդրությունը տղամարդկանց համար չէ

Դա կանանց արտոնությունն է: Տղամարդիկ չեն կարող կենտրոնանալ միանգամից մի քանի բանի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․