Կենդանակերպի 6 նշան, ում զգացմունքները կարող են խենթացնել

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ են հասկանում իրենց զգացմունքները, կարողանում են արտահայտել դրանք:

Նրանք վստահ են՝ զգացմունքային լինելն օգնում է ազնիվ և ամուր հարաբերություններ կառուցել:

Բայց… այդ զգացմունքները կարող են նաև լրջորեն վնասել նրանց:

Խոյ: Կին Խոյերը սիրահարված են կյանքին: Ամուր հարաբերություններ են կառուցում, քանի որ կարողանում են գնահատել մարդկանց, ովքեր նույն արժեքներն ունեն: Երբ Խոյերը խոսում են մի բանի մասին, որը սիրում են, էնտուզիազմով և էներգիայով են վարակում նաև մյուսներին:

Խոյերը ոչ ոքի թույլ չեն տա իրենց ցավ պատճառել: Կարող են ագրեսիա ցուցաբերել խոսքերում և գործողություններում, կամակոր և պահանջկոտ դառնալ, քանի դեռ ճշմարտությունը չեք ասել: Երբեք մի թերագնահատեք զայրույթն արտահայտելու Խոյերի կարողությունը:

Խեցգետին: Կարողանում են զգացմունքայնությունն օգտագործել հանուն սեփական շահի: Ամենազգացմունքային նշաններից են, կարողանում են վերապրել մյուսների զգացմունքները, ինչը հպարտանալու առիթ է տալիս: Գիտեն՝ ինչ եք զգում, հասկանում են՝ ինչ է հարկավոր ասել, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք:

Սակայն Խեցգետինների կամակորությունը հաճախ է խանգարում հարաբերություններին: Կին Խեցգետինները կարող են չափազանց զգացմունքային դառնալ, ամենաանմեղ մեկնաբանություններն այնպես շուռ տալ, կարծես մահացու վիրավորանք եք հասցրել իրեն: Այդ պահերին կարևոր է լինել նրա կողքին: Թույլ տվեք՝ Խեցգետինն իմանա, որ պատրաստ եք լսել իրեն, աջակցել, հոգ տանել իր մասին:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հույս են դնում իրենց վրա: Կարող են ամաչկոտ, սառը թվալ, բայց կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները: Երբեմն դիմակ են կրում՝ մարդկանց ստիպելու համար հավատալ, որ ամեն ինչ կարգին է, նույնիսկ, երբ հոգու խորքում նրանց «կրծոտում» են զգացմունքները:

Կարող են չափազանց քննադատական մոտեցում ունենալ սեփական անձի հանդեպ, գերզգայուն դառնալ, երբ ամեն ինչ ըստ իր ծրագրի չի ընթանում: Օրեր շարունակ կարող են անհանգստանալ մանրուքների պատճառով, դեպրեսիայի մեջ ընկնել: Կույսերն իսկապես լուրջ ջանքեր են գործադրում՝ շփվելու համար մարդկանց հետ, ում չեն սիրում, և երբ ինչ-որ բան այն չի լինում, կոտրվում են: Կույսերին հնարավորություն տվեք իրավիճակը նախ միայնակ վերլուծել. նրանք ավելի լավ գիտեն՝ ինչպես վարվել:

Կարիճ: Կին Կարիճները կարողանում են արտահայտիչ լինել, երբեք չեն լռում, չեն վախենում խոսել զգացմունքների մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում որևէ բան կիսատ անել: Նրանք կա՛մ ոգևորված են, կա՛մ խորը դեպրեսիայի մեջ: Բուռն զգացմունքային պահերին շատ ուժեղ են դառնում:

Աղեղնավոր: Լավատես են, դրական էներգիա են հաղորդում մարդկանց: Աղեղնավորների համար բաժակը միշտ կիսով չափ լի է, աշխարհայացքը՝ վարակիչ: Լի են էներգիայով: Սակայն Աղեղնավորներին դուր չի գալիս, երբ մարդիկ իրենց դեմ որևէ բան ունեն: Հաճախ են փորձում փոխվել, որպեսզի իրենց սիրեն բոլորը: Իսկ երբ դա չի աշխատում. բացասական էմոցիաները նրանց ստիպում են կոպիտ լինել:

Զայրույթի և տրամադրության անկումների պահին կարող են անզգամ լինել: Երբ Աղեղնավորը նյարդային է, փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը բաներով, որոնք նա սիրում է:

Ձկներ: Կին Ձկները զգացմունքային են, լավ զարգացած ինտուիցիա ունեն, գիտեն՝ ինչ ասել և որ պահին՝ մարդկանց ոգևորելու, մխիթարելու համար: Մեծ ջանքեր են գործադրում հարաբերությունները պահպանելու համար, զուգընկերոջից պահանջում են նույնը:

Սակայն Ձկները շատ են վստահում մարդկանց, ինչը հաճախ է ցավ պատճառում: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ տվյալ մարդն արժանի չէ իրենց ջանքերին, կարող են փակվել: Բայց չեն լռի զգացմունքների մասին: Նրանք ձեզ կասեն ապրումների մասին, կարող են նույնիսկ զոհի դեր տանել, որպեսզի հասկանաք՝ ինչ վիճակում են: Խնդիրների մասին անկեղծ խոսակցությունը Ձկների վստահությունը վերականգնելու միակ տարբերակն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․