Ինչո՞ւ հնդիկ կանայք իրենց ամուսիններին երբեք անունով չեն դիմում․ տարօրինակ ավանդույթի արմատներն ու մանրամասները

Միլիոնավոր հնդիկ կանայք երբևէ բարձրաձայն չեն ասել իրենց ամուսնու անունը․ դա հարգանքի յուրահատուկ ձև է։

Այս ավանդույթը խիստ պահպանվում է հիմնականում գյուղական շրջաններում։

Իսկ ինչո՞ւ է ամուսնու անունը արտաբերելն այդքան անընդունելի։ Մի հնդիկ կին պատմում է․ «Ծնողներս արդեն 73 տարի է, ինչ ամուսնացած են։ Ամուսնանալիս մայրս ընդամենը 11 տարեկան է եղել, իսկ հայրս՝ 15։ Տասնյակ տարիներ նրանք միասին են ապրել, բայց մայրս երբեք անունով չի դիմել հորս։ Հայրիկիս մասին մեզ հետ խոսելիս նա նրան կոչում էր «բաբուջի», ինչը հնդկերեն նշանակում է հայրիկ։ Իսկ անձամբ նրա հետ խոսելիս մայրս ասում էր «Հե՜յ, հո», ինչն էլ բառացիորեն նշանակում է՝ «Հե՜յ, դու»»։

Այս տարօրինակ ավանդույթի պատճառն այն է, որ հնդիկ հասարակությունում ընդունված է համարել, որ ամուսինը հավասար է աստծուն։ Դեռ փոքր ժամանակվանից աղջիկներին սովորեցնում են, որ պետք է հարգել իրենց ամուսիններին։

«Ինձ միշտ ասել են, որ եթե ամուսնուս նրա անունով դիմեմ, ապա անհաջողակ կլինեմ և կյանքս էլ կարճ կլինի»,-նշում է մի հնդիկ կին։

Վերջերս մի հնդկուհի էլ անգամ խիստ պատժվել էր իր ամուսնու կողմից՝ վերջինիս անունով դիմելու համար։ «Մի օր տալս հարցրեց, թե ով է դրսում նստած։ Բարձրաձայն ասացի դրսում նստած բոլոր տղամարդկանց անունները, այդ թվում՝ ամուսնուս մորեղբոր»,-պատմում է Մալատի Մահատոն։ Նրա տալն այնուհետև բողոք էր ներկայացրել գյուղապետարան, որտեղի խորհուրդն այդ խոսքերը համարել էր «դատապարտելի», ապա նրան աքսորել գյուղից։ Արդեն 18 ամիս է, ինչ նա մեկուսացած է գյուղացիներից, սակայն ամեն դեպքում հաճախ է հալածանքների ենթարկվում։

Կամավորների մի խումբ արշավ է սկսել՝ Հնդկաստանի գյուղական համայքներում ընդունված այս ավանդույթին վերջ դնելու համար։

Ռոհինի Պավարը պատմում է, որ ամուսնացել է 15 տարեկան հասակում, և իր ամուսնության արդեն 16 տարիների ընթացքում իր ամուսնուն՝ Պրակաշին երբևէ անունով չի դիմել։ «Այն ժամանակ նրան դիմում էի «բաբա»-ով, քանի որ նրա եղբորորդիներն էլ էին այդպես դիմում։ Երբեմն էլ նրան կանչելու համար ասում եմ «աահո», ինչը թարգմանաբար նշանակում է դու»։

Ռոհինի Պալվարը ևս այդ կամավորներից է։ Նրանք կանանց սովորեցնում են, թե ինչպես արտաբերել իրենց ամուսինների անունները։ Դասընթացներից հետո կանայք գնացին տուն և սկսեցին իրենց ամուսիններին անունով դիմել։ Որոշ ամուսիններ այդ ամենը նորմալ տարան, սակայն մի կին հաջորդ օրը եկավ ու պատմեց, որ ամուսինը ծեծել է իրեն և զգուշացրել, որ էլ երբեք չհամարձակվի արտաբերել իր անունը։

Հնդկաստանում միայն կրթված ընտանիքներում են կանայք իրենց ամուսիններին անունով դիմում։ Աղքատ գյուղական շրջաններում համարվում է, որ տղամարդը ավելի բարձր կաստրայից է, քան կինը, և դրա համար էլ նրան պետք է հարգել՝ դիմել ավելի հարգալից ձևով, քան անունով, քանի որ դա շատ անմիջական դիմելաձև է։

Տարբեր կամավորական խմբերի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ վերջ դնելու կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող այդ անտանելի անհավասարությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․