Էթիկետի կանոնները բավականին պարզ են, եթե դրանցից գլուխ հանում եք:
Եվ յուրացնել այդ կանոնները ունակ է յուրաքանչյուրը:
zNews-ը Ձեզ է ներկայացնում ժամանակակից էթիկետի կանոնները, որոնք անհարժեշտ է իմանալ շրջապատի կողմից հարգանքի արժանանալու և կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար:
Հյուրերի ներկայությամբ
- Եթե հյուրն առաջին անգամ է Ձեր տանը, ապա նախևառաջ ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է իրեն կարգի բերել, այնուհետև հրավիրեք միանալ մյուս հյուրերին:
- Եթե հյուրերը որպես նվեր խմիչք կամ աղանդեր են բերել, ապա անհրաժեշտ է դնել դրանք սեղանին, որպեսզի օգտվել կարողանան բոլորը:
Երբ Դուք հյուր եք
Եթե պետք է շուտ լքեք խնջույքը, ապա բավական է առանձնանալ տանտիրոջ հետ և ներողություն խնդրել դուրս գալու համար: Դրանից հետո մնացած հյուրերին հաջողություն մաղթելը պարտադիր չէ. այդպես Դուք խանգարում եք ընդհանուր ուրախությանն ու ակնարկում եք մյուսներին, որ գնալու ժամանակն է:
Ռեստորանում
- Եթե շոգում եք, ապա հարկավոր չէ անձեռոցիկը թափահարել դեմքի դիմաց՝ հով անելով: Բավական է ասել մատուցողին, որ օդը Ձեզ չի բավականացնում, և նա կմիացնի օդափոխման համակարգը:
- Ոչ մի դեպքում պայուսակից մի հանեք դիմահարդարման պարագաների պայուսակը հասարակական վայրում:
- Եթե ցանկանում եք կարգի բերել մազերը, ապա դա ևս անհրաժեշտ է անել զուգարանում:
- Կարող եք թարմացնել շրթներկը հենց սեղանի շուրջ, սակայն թարթչաներկ կամ դիմափոշի օգտագործել կարելի է միայն զուգարանում:
Հաղորդակցության կանոններ
- Չի կարելի հեռախոսային խոսակցության ժամանակ անծանոթ մարդուն «դու»-ով դիմել, անգամ եթե Ձեզ թվում է, թե խոսողը երեխա է. տպավորությունը կարող է սխալական լինել:
- Էթիկետի կանոնների մասին հարկավոր է հիշել անգամ տանը: Օրինակ՝ շփման մեջ կարևոր է մի սենյակից մյուսը չբղավելը. դա հաճելի չէ ոչ ոքի համար:
Սեղանի շուրջ
- Տգեղ է շշից միայն սեփական բաժակի մեջ լցնելը: Վերցնելով շիշը՝ առաջին հերթին առաջարկեք Ձեր կողքին նստածներին:
- Տգեղ է սեղանին դրված կերակրի ամանից ընտրել լավագույն կտորը: Ընտրեք այն կտորը, որը Ձեզ ավելի մոտ է գտնվում:
- Ապուր ուտելու ո՛չ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո չի կարելի գդալը դնել սեղանին: Թողեք գդալն ափսեի մեջ, որպեսզի չկեղտոտեք սփռոցը:
Ընդհանուր կանոններ
- Հիշեք, որ աշխատավայրում չի կարելի սեղանին դնել պայուսակը, գլխարկը կամ դիմահարդարման պայուսակը: Դրանց համար առավել հարմար վայր գտեք:
- Եթե նստած եք ցածր բազկաթոռի վրա, ապա ոտքը ոտքին մի գցեք: Ավելի լավ է ծնկները միացնել իրար և երկու ոտքերը միասին մի կողմ թեքել: Կարող եք նաև համեստորեն խաչել ոտքերը:
Հասարակական վայրի զգեստապահարաններ
- Եթե այնտեղ, որտեղ գտնվում եք, չկա զգեստապահարան, ապա վերարկուն անհրաժեշտ է կախել սենյակում գտնվող հատուկ կախիչների վրա:
- Զգեստապահարանի հայելու առջև կարող եք ուղղել սանրվածքը, սակայն ոչ հարդարվել կամ դիմահարդարվել, ինչպես նաև ուղղել փողկապը:
- Որոշ դեպքերում կանանց թույլատրվում է նստել վերարկուով, սակայն տղամարդկանց դա արգելվում է յուրաքանչյուր դեպքում:
Էթիկետը ավտոմեքենայում
- Մեքենա նստելիս կինը ոչ թե պետք է «ոտքերով մտնի» դրա մեջ, այլ սկզբում նստի նստարանի ծայրին, այնուհետև ոտքերը տանի դեպի մեքենան: Եվ հակառակը, իջնելիս հարկավոր է սկզբում ոտքերը դուրս բերել, դնել գետնի վրա, այնուհետև դուրս գալ մեքենայից:
- Կինը և տղամարդը միևնույն մեքենայի ետնամասում իրար կողքի նստում են միայն այն դեպքում, երբ շատ լավ ծանոթ են իրար:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ