Եթե Ձեզ մոտ առկա է սթրեսի այս 10 նախանշանը, ուրեմն շտապ պետք է հոգեբանի դիմեք

Տկարություն երբեմն զգում է մեզնից յուրաքանչյուրը, սակայն եթե ինչ-որ բան մեզ մշտապես անհանգստացնում է, իսկ պատճառը ոչ մի կերպ չենք կարողանում պարզել, ապա անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել սեփական առողջությանը:

Հնարավոր է, որ ամբողջ մեղավորը սթրեսն է, չէ՞ որ իզուր չեն ասում, որ մեր բոլոր հիվանդությունները հենց այդ պատճառով են առաջանում:

Մենք ընտրել են մի քանի ակնհայտ նախանշաններ, որոնք ահազանգում են այն մասին, որ սթրեսը փորձում է քայքայել մեր առողջությունը՝ վնաս հասցնելով օրգանիզմին:

1. Մաշկային հիվանդություններ

Պսորիազը, պզուկները և այլ մաշկային հիվանդությունները կարող են առաջանալ սթրեսի պատճառով: Գիտնականները ուսանողների խմբի վրա հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները հաստատել են հոգեբանական լարվածության և մաշկային խնդիրների միջև ուղիղ կապը:
Նույն արդյունքն է ստացվել նաև մկների վրա կատարված փորձարկումների ժամանակ:

2. Անկանոն քաշ

Հնարավոր է, որ դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, երբ քաշի կանոնակարգման չեք հասել ո՛չ դիետաների և ո՛չ էլ ֆիզիկական վարժությունների միջոցով:

Շատ ուժեղ անհանգստությունները ևս կարող են ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ: Նման դեպքերում մարդու օրգանիզմում առաջանում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը խթանում է ճարպերի ու ածխաջրերի նյութափոխանակությունը, ինչպես նաև պահպանում արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարդակը:

Եթե վերոնշյալ հորմոնը մեծ քանակությամբ արտադրվի, ապա մարդը սկսում է շատ ուտել և գիրանալ:

Սակայն երբեմն լինում է նաև այնպես, որ էմոցիոնալ ապրումների արդյունքում մարդը նիհարում է:

3. Հաճախակի մրսածությունը

Սթրեսի դեպքում, ինչպես արդեն ասացինք, արտադրվում է կորտիզոլ հորմոնը, որն էլ բորբոքումների առաջացման պատճառ է դառնում, սակայն եթե մարդը գտնվում է խրոնիկ սթրեսի մեջ, ապա իմունային համակարգը դառնում է պակաս զգայուն նշյալ հորմոնի նկատմամբ, ինչն ուժեղացնում է բորբոքային արձագանքը:

Ուստի պետք չէ ամեն դեպքում մեղադրել մրսածությանը և միջանցիկ քամիներին:

4. Ստամոքսաաղիքային խանգարումներ

Գոյություն ունեն գիտական ապացույցներ այն բանի, որ սթրեսը բացասաբար է ազդում ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի վրա: Երբեմն որովայնի ցավին և փքվածությանը չեն օգնում դեղերը: Նման դեպքերում արդյունավետ է հոգեբանին դիմելը:

5. Ցրված ուշադրություն

Մարդը, ով երկար ժամանակ գտնվում է սթրեսի մեջ, դժվարանում է կենտրոնանալ հստակ խնդիրների վրա: Եթե դուք նկատել եք, որ բավականին ցրված եք դարձել, ապա պետք է մտածեք մի փոքր հանգստանալու մասին:

6. Մազաթափություն

Գիտնականները նաև պարզել են, որ սթրեսը կարող է սպառնալիք լինել մազերի համար: Հետևաբար, երբ նկատում եք, որ ձեր մազերը հաճախակի են թափվում և անգամ չեն օգնում համապատասխան դիմակներն ու շամպունները, ապա իմացեք` դարձյալ մեղավոր է սթրեսը:

7. Գլխացավեր

Հայտնի է, որ գլխացավերը բազմաթիվ պատճառներ կարող են ունենալ, սակայն երբեմն գլխացավի պատճառ կարող են դառնալ էմոցիոնալ բացասական ապրումներն ինչպես տանը, այնպես էլ աշխատանքի վայրում:

Դեղեր ընդունելուց հետո գլխացավը կարող է անցնել, սակայն եթե սթրեսը շարունակվի, ապա գլխացավը նորից ու նորից կհայտնվի:

8. Սեռական ներգրավվածության նվազում

Մարդը, ով էմոցիոնալ է և պարբերաբար սթրեսի է ենթարկվում, ապա նրա մոտ սեռական ներգրավվածությունը նվազում է: Այդպիսի եզրահանգման են եկել մի խումբ գիտնականները՝ կատարելով իրենց ուսումնասիրությունները: Ուստի եթե դուք վաղուց չեք մերձացել, կարիք չկա անհանգստանալու և վիճելու. դա չի լավացնի իրավիճակը, իսկ եթե խնդիրը սթրեսն է, ապա նման պահվածքը գնալով կխորանա:

9. Քնի խանգարումներ

Սթրեսային իրավիճակները կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ քնի խանգարման հետ կապված: Ձեր մշտական ուղեկցի հետ խորը էմոցիոնալ ապրումները կարող են հանգեցնել անքնության:
Դա շատ տհաճ իրավիճակ է, քանի որ ոչ լիարժեք քնի դեպքում մարդը կդժվարանա աշխատել կամ վայելել կյանքը:

10. Սիրտ-անոթային հիվանդություններ

Կյանքում մեր սիրտը ստիպված է շատ բաներ հանդուրժել, այդ թվում՝ ուրախություն և տխրություն: Սթրեսը բացասաբար է անդրադառնում նաև սիրտ-անոթային համակարգի վրա: Գիտնականներն ապացուցել են, որ խրոնիկական սթրեսը հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկային գործոն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց