Չարլի Չապլինի լեգենդար ելույթը ծննդյան 70-ամյակի տոնակատարությանը

Կարդալով անգլո-ամերիկյան դերասան Չարլի Չապլինի կենսագրությունը՝ զարմանում ես, թե ինչպես կարող է մի մարդու մեջ այդքան տաղանդ տեղավորվել։

Լեգենդի ողջ կյանքն ապացուցում է, որ հաջողության կարելի է հասնել չնայած բոլոր դժվարություններին։

Մեծ երգիծաբանը բազմակողմանի անձնավորություն էր՝ յուրահատուկ մտածողությամբ։

Խորաթափանց ճառը, որը նա արտասանել է իր ծննդյան 70-ամյակի հանդիսության ժամանակ և որն այսօր ներկայացնում է zNews-ը, մինչ օրս իմաստնության շտեմարան է համարվում, որ նորից ու նորից ես ուզում վերընթերցել։

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցավն ու տառապանքը միայն նախազգուշական նշաններն են այն բանի, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտության դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ազնվությունն է:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, թե որքան մեծ վնաս կարող եմ հասցնել մարդուն` ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, նույնիսկ, երբ գիտակցում էի, որ դեռ դրա ժամանակը չէ,  և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս էի: Այսօր ես դա անվանում եմ հարգանք:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենն, ինչն ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես դա անվանում եմ հասունություն:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Եվ ուրեմն ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ ինքնավստահություն։

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի վատնել սեփական ժամանակս և ապագայի համար մեծ ծրագրեր կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է, այն, ինչը ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ուրախ երգել: Ես անում եմ դա իմ սեփական ձևով ու ռիթմով: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատեցի ինձ այն ամենից, ինչը վատ էր ազդում իմ առողջության վրա՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ և այն ամենն, ինչ ինձ տանում էր անդունդ ու հեռու ինքս ինձանից: Սկզբում ես դա անվանեցի առողջ էգոիզմ, բայց այսօր ես գիտեմ, որ դա սեր է սեփական անձի հանդեպ:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և այդ օրվանից սկսած ես հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես պարզեցի, որ դա համեստությունն է:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես միայն ապրում եմ ներկա պահով, որտեղ տեղի է ունենում ամեն ինչ: Ես դա անվանում եմ գոհունակություն:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես գիտակցեցի, որ միտքս կարող է անհանգստացնել ու խելագարության հասցնել ինձ: Բայց երբ ես այն կապեցի իմ սրտին, իմ միտքը դարձավ արժեքավոր արահետ: Այսօր ես այդ կապն անվանում եմ սրտի իմաստություն:

Այլևս կարիք չկա վախենալ վեճերից, հակամարտություններից կամ այլ խնդիրներից, որ կունենանք ինքներս մեզ կամ ուրիշների հետ: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհներ են ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Թեստ հանելուկ․ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է․․․
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
«Ամուսնությունը սուրբ երևույթ է, սակայն ավելի լավ է՝ կործանվի ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն կործանի քեզ». Իրվին Յալոմի 20 արտահայտություն, որոնք սառը ցնցուղի ազդեցություն են ունենում
10 օրվա ընթացքում մոռացեք վարիկոզի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը
Որոնք են կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք
Ո՞ր վարորդը պետք է առաջինը անցնի կարգավորվող խաչմերուկը
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ. Կկարողանա՞ք անցնել գիտելիքներ պահանջող այս թեստը
Իմաստուն առակ Մխիթար Գոշից․ «Քահանան և ավազակը»