
Բոլորիս տարբեր գույներ են դուր գալիս:
Հոգեբանները հայտնում են, որ, ըստ նախընտրած գույնի, կարելի է բացահայտել մարդու բնավորության յուրահատկությունները:
zNews-ն ներկայացնում մարդկային բնավորությունները՝ ըստ նախընտրած գույների:
Սև
Սևը դուր է գալիս փխրուն և զգացմունքային հոգեվիճակ ունեցողներին: Այդպիսի մարդիկ յուրահատուկ ճաշակ ունեն: Սևը նաև հուշում է ստեղծագործող և ազատամիտ հատկությունների մասին:
Կապույտը
Կապույտը ներդաշնակության խորհրդանիշն է: Եթե դուք սիրում եք կապույտը, ուրեմն գնահատում եք կայունությունն ու շրջապատի հանդեպ հոգատարությունը:
Կանաչը
Կանաչի սիրահարները հավատարիմ են և շփվող: Նրանք քամելեոնի պես հարմարվում են իրավիճակին: Համբերատար են և երբեք չեն ընկճվում ֆինանսական խնդիրներից:
Նարնջագույնը
Նարնջագույնը ընտրում են վառ, զվարթ և խիզախ մարդիկ: Նարնջագույնի սիրահարները երբեմն դրամաներ ստեղծել են սիրում, բայց նրանք միշտ բարեհոգի են:
Վարդագույնը
Վարդագույնը սիրո գույնն է: Այն հաճախ ընտրում են աղջիկները: Սովորաբար վարդագույն նախընտրողները հոգատար ծնողներ են լինում:
Մանուշակագույնը
Մանուշակագույնի սիրահարները ստեղծագործ և կյանքի հանդեպ յուրահատուկ հայացք ունեցող մարդիկ են: Հաճախ նրանք մեծամիտ են լինում: Նրանց վստահում են շրջապատում, նույնիսկ եթե երբեմն չեն հասկանում:
Կարմիրը
Կարմիրի սիրահարները էներգիայով լի և խիզախ մարդիկ են: Նրանք մշտապես ձգտում են արկածների և անկոտրում են իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:
Սպիտակը
Սպիտակը մաքրության ու երիտասարդության խորհրդանիշն է: Եթե սպիտակը նախընտրում են տարեց մարդիկ, ապա դա ամբողջապես կատարելությանը հասնելու ձգտում է:
Մոխրագույնը
Այդպիսի մարդիկ հուսալի են: Եթե խոսքը տղամարդու մասին է, ապա նրա վրա կարելի է հույս դնել:
Դեղինը
Այդպիսի մարդիկ լավատես են և էներգիայով լի: Նրանց աչքը կնկատի նույնիսկ ամենաչնչին մանրուքները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին