3 պարզ բաղադրիչով էլիքսիր, որը հրաշքներ է գործում. գաղտնի բաղադրատոմս գերմանացի հեքիմներից

zNews-ը ներկայացնում է հին բաղադրատոմս, որի 4 ճ. գ. կօգնի վերացնել ճնշման տատանումները:

Էլիքսիրը բաղկացած է 3 հզոր բաղադրիչից՝ կիտրոնից, սխտորից և կոճապղպեղից:

Դրանցից յուրաքանչյուրն ադեն ինքնին շատ օգտակար է, բայց երբ դրանք համատեղվում են, կարող են հրաշք գործել:

Սխտորը լավ հայտնի է իր հակաբակտերիալ, հականեխիչ և հակավիրուսային հատկություններով:

Սխտորի բաղադրության մեջ շատ միկրոտարրեր կան՝ նատրիում, կալիում, կալցիում, ցինկ, ֆոսֆոր, պղինձ, որոնք դրականորեն են ազդում անոթների վրա:

Սխտորը հարուստ է նաև վիտամին C-ով, B6-ով, մանգանով, բջջանյութով:

Կոճապղպեղի արմատը լավ հայտնի է որպես հակաօքսիդանտների հրշալի բնական միջոց:

Այն նաև շատ օգտակար է մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Կոճապղպեղը համարում են հակաթույնի հատկություններ ունեցող հրաշալի բույս:

Այն նաև արդյունավետ է հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:

Իսկ կիտրոնը վիտամին С-ի պահուստ է:

Այն կարգավորում է թթվայնության մակարդակն օրգանիզմում:

Նաև ցիտրուսային մրգերը լավ են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա՝ լավացնելով իմունային ռեակցիաները և նյութափոխանակային գործընթացները:

Սխտորի, կիտրոնի և կոճապղպեղի հիմքով խառնուրդը հրաշալի և արդյունավետ միջոց կլինի զարկերակների խցանման և ճնշման տատանումների դեմ պայքարում:

Բաղադրիչները՝

  • 4 կիտրոն կեղևով
  • 4 գլուխ սխտոր
  • 2 ճ. գ. քերած կոճապղպեղ
  • 2 բաժակ ջուր

Պատրաստումը՝

1. Լավ լվա կիտրոնները և կոճապղպեղը:

2. Կիտրոնները կեղևով կտրտիր և թող մի քիչ թրմվի:

3. Հետո մաքրիր սխտորն ու կոճապղպեղը:

4. Կոճապղպեղը, սխտորը և կիտրոնի կտորները խառնիր բլենդերով մինչև համասեռ զանգված ստացվի:

5. Խառնուրդը լցրու կաթսայի մեջ, վրան ջուր լցրու և հասցրու եռման ջերմաստիճանի՝ անընդհատ խառնելով:

6. Սառեցու և քամիր հեղուկը:

7. Էլիքսիրը լցրու ապակե տարայի մեջ և պահիր սառնարանում:

Օգտագործման եղանակը՝

Խմիր 1 բաժակ քաղցած վիճակում առավոտյան ուտելուց 2 ժամ առաջ:

Խմիր 3 շաբաթ:

Համի համար ըմպելիքին կարելի է մեղր ավելացնել:

Հետո մեկ շաբաթ ընդմիջում արա և վերսկսիր բուժումը նույնքան ժամանակով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․