Պարոն Վանը, ով ապրում է Չինաստանի Հեյլուցզյան նահանգի Յուշուտուն գյուղում, դեռևս 2001 թ. տոնի նախօրեին իր տանն է եղել, խաղաթուղթ է խաղացել հարևանների հետ և կնոջն օգնել է ամանորյա հյուրասիրություն պատրաստել, երբ հանկարծ հասկացել է, որ իր այգին լցվում են հարևան քիմիական ձեռնարկության արտանետած թունավոր թափոնները:
Ինչ է արել պարոն Վանը՝ կպատմի zNews-ը:
Պարոն Վանը նշում է, որ այդ դեպքերն ընդմիշտ կհիշի, քանի որ այդ տարի իր և մյուս գյուղացիների ամբողջ հողն աղտոտվել է քիմիական թափոններով:
Կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ հողն արդեն հնարավոր չէ օգտագործել:
Բայց ի՞նչ անեն գյուղացիները, որոնք գյուղատնտեսության հաշվին են ապրում:
Այդ ժամանակ պարոն Վանը սկսել է ուսումնասիրել օրենքները, թեև մինչ այդ միայն 3 դասարանի տարրական կրթություն է ունեցել:
Նա իրավաբանական գրականությունը թարգմանել է բառարանների միջոով, շատ բան արտագրել է գրախանութում, քանի որ դա հնարավոր է եղել անվճար անել, օգտագործել է բոլոր հնարավորությունները, որպեսզի գոնե ինչ-որ կերպ կանգնեցնի մեղավորներին, որոնք շարունակել են թունավորել իր հողը:
Նշենք, որ քիմիական կոմբինատը պահպանվում է Չինաստանի կառավարության կողմից և արտադրում է պոլիվինիլքլորիդ:
Կոմբինատի գործունեության ընթացքում դրա շուրջը թափոնների հսկայական կույտեր են առաջացել:
Պարոն Վանը ձեռնարկությանը դատի է տվել, մի շշարք տարբեր լսումներ են անցկացվել:
2007 թ. նրա գործով հետաքրքրվել է չինական իրավաբանական ֆիրմա, որն առաջարկել է նրան անվճար օգնել:
Եվ ահա պաշտոնյաների հետ պայքարը նշանավորվել է առաջին հաղթանակով: Դեպի հաղթանակ պետք է եղել գնալ 16 տարի…
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին