
2015 թ. Օդեսա քաղաքում Կրկեսի միջազգային փառատոն է անցկացվել:
Աշխարհի 15 երկրներից վարպետները մրցել են կրկեսային արվեստում:
Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է «Կրկեսի հրեշտակները» համարը՝ Միխայիլ Գավրիլյուկի և Եկատերիանա Բակլագովայի կատարմամբ:
Այս համարը պատմում է այն մասին, թե ինչպես է սահմանափակ հնարավորություններով մարդը կարողացել հաջողության հասնել:
Սյուժեն հորինված չէ:
Միխայիլը ոտքերի անոմալիայով է ծնվել, ծնողները ծննդատանը հրաժարվել են նրանից:
Դեռահաս ժամանակից Միխայիլը չի խղճացել իրեն և սպորտով է զբաղվել:
Դեռևս 8-րդ դասարանում նրան նկատել են և առաջարկել հանդես գալ կրկեսում:
Միխայիլը հրաշալիորեն տարբեր ակրոբատիկ համարներ է կատարել, բայց միաժամանակ որոշել է չթողնել ուսումը:
Նա որոշել է բազմակողմանի զարգացած մարդ դառնալ:
Նա համակարգչի լրակազմի օպերատոր և էլեկտրամեխանիկ է դառնալու:
Մինչ այդ մոդելավորող-փորագրողի մասնագիտություն է ստացել:
Միխայիլը պատմում է, որ մի անգամ կանացի 35 զգեստ է կարել, նույնիսկ ինտերնատում, որտեղ ապրել է, ցուցադրություն է կազմակերպել:
Միխայիլը նաև զբաղվել է պարահանդեսային պարերով, համացանցում ավելի քան 20 պարային բեմադրություն է հրապարակել:
Նաև լուսանկարչության կուրսեր է ավարտել, նույնիսկ Ուկրաինայի սեղանի թենիսի հաշմանդամների հավաքականի անդամ է եղել:
Բայց արդյունքում ճակատագիրը նրան նորից կրկես է տարել:
Միխայիլին հրավիրել են ուկրաինական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատրաստվել են նրան մոր հետ հանդիպեցնել:
Երիտասարդին դա դուր չի եկել, բայց նա չի ափսոսում, որ մասնակցել է:
Նա հյուրախաղերով եղել է ամբողջ Ուկրաինայում, հիմա պատրաստվում է զարմացնել արևմտյան խիստ հանդիսատեսին…
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ