Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը:

Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում:

Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում է տղամարդու սեռական հորմոնի արտադրությունը, «միանում» է երեկոյան, և տեստոստերոնի մակարդակն ավելանում է մինչև առավոտ:

Կանանց տեստոստերոնը նույնպես ավելանում է երեկոյան, բայց շատ քիչ:

«Սեռական ձգողություն զգալու համար տղամարդկանց բավարար է տեստոստերոնի նորմալ մակարդակ, իսկ առավոտյան բարձր մակարդակը վկայում է, որ շաբաթական 2-3 անգամ տղամարդիկ աթնանալու են ցանկության մեծ զգացողությամբ»,- նշում է բժիշկ Էշլի Գրոսմանը:

Առավոտյան ժամը 6-ը: Եթե տղամարդը լավ է քնել, ապա առավոտյան կարող է սիրային գործերին ավելի հակված լինել: Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան տևական է տղամարդու քունը, այնքան բարձր է տեստոստերոնի մակարդակը:

Առավոտյան ժամը 7-ը: Եթե արթնանալու հետ տղամարդու սեքս-հորմոնները գագաթնակետին են գտնվում, ապա կնոջ մոտ ամենացածր մակարդակին են:

Առավոտյան ժամը 8-ը: Պատրաստվում ենք հերթական աշխատանքային օրվան: Երբ երկու սեռերի ներկայացուցիրներն էլ պատրաստ են աշխատանքային օրվա սկսվելուն, նրանց մոտ բարձրանում է սթրեսի հորմոնի մակարդակը: Այն օգնում է արթնանալ ու թուլացնում է սեռական հորմոնների ազդեցությունը:

Առավոտյան ժամը 9-ը: Օրվա ընթացքում տղամարդկանց մոտ արտադրվելու է տեստոստերոնը։ Այն անհրաժեշտ է մկանների աճի և սպերմատոզոիդների աճի համար:

Կեսօր: Եթե տղամարդը ինչ-որ մեկի նկատմամբ ցանկություն է տածում, ապա օրվա այս ժամին ազդանշան է տալիս ոչ թե տեստոստերոնը, այլ՝ նյարդային համակարգը: Գործի են դրվում քիմիական նյութերը, որոնք մեզ երջանիկ են դարձնում: Սեռական հորմոնների մակարդակի բարձրացման համար ավելի մեծ ժամանակ է հարկավոր:

Երեկոյան ժամը 6-ը: Երեկոյի մոտենալու հետ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազում է, իսկ կնոջ սեռական հորմոնների մակարդակը սկսում է աճել:

Երեկոյան ժամը 7-ը: Կանանց մոտ սեռական հորմոնների մակարդակը նախկինի նման ավելանում է: Ի դեպ, ճապոնացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց շրջանում սեքսուալ տրամադրությանը կարող է նպաստել հաճելի երաժշտության ունկնդրությունը: Իսկ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նախկինի նման նվազում է:

Երեկոյան ժամը 8-ը: Կնոջ սեքս-հորմոնների մակարդակը նախկինի նման ավելանում է: Իսկ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազում է: Բայց, եթե տղամարդը սպորտային հաղորդում է դիտում, ու իր սիրելի թիմը հաղթում է, ապա տեստոստերոնի մակարդակը 20%-ով ավելանում է: Եթե թիմը պարտություն է կրում, ապա տեստոստերոնի մակարդակը նվազում է նույն 20%-ով:

Երեկոյան 9-11-ը: Այս ընթացքում տղամարդու տեստոստերոնի մակարդակը հասնում է նվազագույն մակարդակի, այն դեպքում, երբ կինը մոտենում է իր առավելագույն կետին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․