Գլուխկոտրուկ նախորդ դարի դպրոցական դասագրքերից, որն այսօր դժվարանում են լուծել շատ մեծահասակներ

Նախորդ դարի 60-ական թվականներին ահա այսպիսի հանելուկներ էին առաջարկում լուծել երկրորդ դասարանի աշակերտներին։

Այսօր, թերևս, կարելի է ապշել, թե ինչպես էր հաջողվում երեխաներին անել դա։

Ուշադիր նայեք նկարին ու փորձեք պատասխանել 6 հարցերին։

1. Գետն ի վե՞ր, թե՞ գետն ի վար է սլանում շոգենավը։

2. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում։

3. Արդյո՞ք խորն է գետն այս հատվածում։

4. Արդյո՞ք հեռու է նավահանգիստը։

5. Գետի ձա՞խ, թե՞ աջ կողմում է այն գտնվում։

6. Օրվա ո՞ր ժամն է պատկերված նկարում։

Դասագրքային պատասխանները

1. Գետն ի վե՞ր, թե՞ գետն ի վար է սլանում շոգենավը։ Փայտյա եռանկյունիները, որոնց վրա ամրացված են խարսխավոր լողանները, մշտապես ուղղված են լինում հոսանքին հակառակ։ Շոգենավն ընթանում է գետն ի վեր։

2. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում։ Նկարի վրա պատկերված է թռչունների երամ։ Նրանք անկյունաձև են թռչում, և դրա մի կողմն ավելի կարճ է, քան մյուս կողմը։ Դրանք կռունկներ են։ Կռունկները երամով թռչում են գարնանն ու աշնանը։ Պատկերում երևացող ծառերի սաղարթից կարելի է ենթադրել, թե որտեղ է հարավը, քանի որ սաղարթն ավելի փարթամ է աճում այն հատվածում, որն ուղղված է դեպի հարավ։ Կռունկները թռչում են հարավային ուղղությամբ, նշանակում է՝ նկարում պատկերված է աշուն։

3. Արդյո՞ք խորն է գետը այս հատվածում։ Գետն այս հատվածում ծանծաղ է։ Նավաստին շոգենավի քթամասին կանգնած նավարկուղու խորությունը չափում է ձողով։

4. Արդյո՞ք հեռու է նավահանգիստը։ Ակնհայտ է, որ շոգենավը մոտենում է նավամատույցին, քանի որ մի խումբ ուղևորներ, իրերը վերցրած, պատրաստ են իջնել շոգենավից։

5. Գետի ձա՞խ, թե՞ աջ կողմում է այն գտնվում։ Առաջին հարցին պատասխանելով՝ մենք պարզեցինք, թե որ կողմ է հոսում գետը։ Հասկանալու համար, թե որն է աջ և որը՝ ձախ ափը պետք է կանգնել դեմքով դեպի հոսանքի ուղղությունը։ Մենք գիտենք, որ շոգենավը մոտենում է նավամատույցին։ Երևում է, որ ուղևորները պատրաստվում են դուրս գալ այն կողմից, որ կողմից Դուք նայում եք պատկերին. նշանակում է՝ մոտակա նավահանգիստը գտնվում է գետի աջ ափին։

6. Օրվա ո՞ր ժամն է պատկերված նկարում։ Լողանների վրա լապտերներ կան, որոնք դրվում են երեկոյից առաջ ու հանվում վաղ առավոտյան։ Նկարում երևում է, որ հովիվը նախիրը գյուղ է տանում։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նկարում պատկերված է օրվա ավարտը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․