Ցավոք քչերը գիտեն չիչխանի յուղի արժեքավորության մասին:
Այն այնքան ուժեղ ազզդեցություն ունի, որ կարող է վերականգնել նույնիսկ կերակրող մայրերի ճաքճքած ծծապտուկները, թեև սովորաբար այդպիսի վերքերը շատ դանդաղ և ցավոտ են լավանում:
Մթերքը պարունակում է վիտամիններ А, Е, С, որոնք անփոխարինելի են մաշկի համար, նաև միկրոտարրեր, որոնք հականեխիչ հատկություններ ունեն, և կարոտին:
Չիչխանի յուղը դեմքի համար
Մաքուր վիճակում չիչխանի յուղը կարելի է կետայնորեն քսել ցանկացած բորբոքման վրա. միջոցն արագ կվերականգնի մաշկը: Բայց միայն կետայնորեն, քանի որ յուղը շատ նյութեր է պարունակում, որոնք կարող են թուլացնել մաշկի պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և խախտել պաշտպանական շերտի հավասարակշռությունը:
Նարնջագույն յուղը սովորաբար օգտագործում են որպես տարբեր դիմակների ակտիվ բաղադրիչ: Եթե դիմակների ժամանակ չկա, պետք է այլ կերպ վարվել: Բավարար է միայն 1 կաթիլ յուղ ավելացնել սովորական ցերեկային քսուքի 1 չափաբաժնին, որը պատրաստվում ես քսել:
Դիմակը սնուցում է չոր մաշկն ու կենդանացնում մահացողը, ազատում է կնճիռներից:
Պիրկ մաշկ, առաձգականություն, դեմքի փայլող մաշկ՝ ահա կիրառման արդյունքը:
Եթե պեպեններ կամ պիգմենտային բծեր ունես, ժամանակն է դրանց վերջ տալ:
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. մեղր
- 3 ճ. գ. տաք կաթ
- 1 ճ. գ. կաթնաշոռ
- 1 թ. գ. չիչխանի յուղ
Կիրառումը՝
Մեղրի վրա տաք կաթ լցրու և լավ խառնիր:
Ավելացրու կաթնաշոռը և չիչխանի յուղը, խառնիր:
Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկին:
15 րոպե անց դիմակը մաքրիր խոնավ մատներով, կարծես դիմակ-պիլինգն են հանում: Լվացվիր տաք ջրով, խոնավեցնող քսուք քսիր:
Չիչխանի յուղը կարելի է կիրառել թարթիչների աճի և ամրացման համար, կարելի է բնական քսուք պատրաստել կակաոյի յուղով և չիչխանի յուղով աչքերի շուրջ նուրբ մաշկի համար:
Ներկայացնում ենք դիմակ մազերի համար, որից հետո մազերը կլինեն փայլուն, մետաքսանմա, կսկսեն արագ աճել:
Բաղադրիչները՝
- 2 ճ. գ. չիչխանի յուղ
- 2 ճ. գ. ձիթապտղի յուղ
- 1 ձու
- 1 ճ. գ. թթվասեր
Կիրառումը՝
Խառնիր չիչխանի և ձիթապտղի յուղերը, ձուն: Ավլացրու թթվասերը:
Դիմակը քսիր մազերի ամբողջ երկայնքով՝ արմատներից մինչև ծայրեր: Փաթաթիր գլուխդ և դիմակը թող մոտ մեկ ժամով:
Գլուխդ լվա շամպունով:
Չիչխանի յուղը ստամոքսի համար
Չիչխանի յուղը հրաշալիորեն բուժում է ստամոքսի լորձաթաղանթը՝ այն վերականգնելով, այս միջոցը նշանակում են գաստրիտի և խոցի դեպքում:
Ինչպես ընդունել չիչխանի յուղը
Յուղը կիրառեք 1-ական ճ. գ. օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը 30 օր է:
Չիչխանի յուղը կարող է նաև հաղթահարել այրոցը:
Եթե այդ խնդիրը քեզ հանգիստ չի տալիս, պետք է առավոտյան խմել 1 թ. գ. յուղ՝ խառնած 1 ճ. գ. սոդա:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Աղբյուր՝ Takprosto
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին