Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։
Քաղաքաի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում բավական երկար ու տևական ցնցումներ զգացվեցին։
Սոցցանցերի օգտատերերը ևս հայտնում են, որ զգացել են ուժեղ ցնցումներ, հատկապես Ավանի և Նոր նորքի տարածքում։
Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։
Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։
Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։ Մարդիկ կրկին անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս են եկել փողոց։
Sputnik Գրուզիան էլ հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանի հարավում՝ Սամեբա գյուղում, գրանցվել է 5.3 բալ։
Նշենք, որ նախորդ տարի փետրվարի 5-ին և 13-ին Երևանում նույնպես երկրաշարժեր են գրանցվել։
