Նիհարելու եւ որովայնի մկանները մարզելու անհագ ցանկությունը կարող է բացասաբար ազդել կնոջ առողջության վրա եւ հանգեցնել մի շարք խախտումների:
Այս մասին «Մոսկվա» նորությունների գործակալության հետ զրույցում ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Չուրշինը:
Մասնագետի խոսքով՝ որովայնի վրա «խորանարդիկները» կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խախտումների, ինչպես նաեւ ֆերտիլության եւ հոգեկանի հետ կապված խնդիրների:
«Հաճախ հորմոնալ դիսբալանս է առաջանում է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ֆիզիոլոգիապես «խորանարդիկները» բնորոշ չեն կանանց համար, նույնիսկ ոչ բոլոր սպորտսմենուհիների մոտ նման պրեսս կա:
Սովորաբար դրանք հայտնվում են լուրջ եւ պրոֆեսիոնալ մարզումների արդյունքում:
Իսկ այդ ծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում կանանց ռեպրոդուկտիվ առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ