Աղջիկների համար ինչո՞վ է վտանգավոր ավելորդ քաշը

Ճարպակալումն ուղղակիորեն ազդում է աղջիկների սեռական հասունացման վրա, նախազգուշացնում են Էկոլոգիական բժշկության ազգային ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները:

Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ աղջիկների շրջանում սեռական հասունացումը եւ առաջին դաշտանը ավելի վաղ են սկսվում, քան նորմալ քաշով աղջիկների դեպքում է, փոխանցում է News-medical.net-ը:

Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում ճարպի մեծ պարունակությամբ աղջիկների մոտ սեռական հասունացման շրջանի կեսին եւ վերջում դիտվել են որոշ վերարատադրողական հորմոնների ավելի բարձր մակարդակներ, ներառյալ ֆոլիկուլախթանող հորմոնը, ինհիբին B-ն եւ արական հորմոնները, ինչպես, օրինակ, տեստոստերոնը:

Ճարպակալմամբ որոշ աղջիկների մոտ տեստոստերոնի առավել բարձր մակարդակը կապված է անկանոն դաշտանային ցիկլի, ակնեի եւ մարմնի վրա մեծ քանակությամբ մազի առկայության հետ:

Դրանից բացի, սեռական հասունացման շրջանի վերջում ավելորդ քաշի ֆոնին գրանցվել են կրծքի զարգացման հապաղումներ եւ դաշտանի ավելի վաղ սկիզբ:

Իսկ ահա ձվարանների եւ արգանդի վիճակի վրա ավելորդ քաշը չի ազդել: Այսպիսին են 8-15 տարեկան 90 աղջիկների չորսամյա հետազոտության արդյունքներով կատարված եզրակացությունները: 36 աղջիկ տառապել է ճարպակալմամբ, 54-ն ունեցել է նորմալ քաշ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․