ԿԱՐԵՎՈՐ․ Բժիշկը ներկայացրել է ինֆարկտի մասին հուշող այն ախտանշանները, որոնք հաճախ են անուշադրության մատնվում

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում դրա մասին հուշող ախտանշանները։ Բանն այն է, որ այս հիվանդությունը սովորաբար մտազուգորդվում է կրծքավանդակի ցավի հետ, մինչդեռ իրականում սա նման վտանգավոր բարդության մասին հուշող միակ ախտանշանը չէ:

Ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս հիվանդությունն իրականում դրսևորվում է որոշակի ախտանշաններով, որոնք սովորաբար չեն վերագրվում սրտի ախտաբանություններին։ Ինչպես նշել է մասնագետը, կան այս խնդրին բնորոշ որոշ տարածված ախտանշաններ, սակայն կան նաև այնպիսինները, որոնք հաճախ են անտեսվում, քանի որ չեն մտազուգորդվում սրտամկանի ինֆարկտի հետ:

«Սրտամկանի ինֆարկտի մասին հուշող ամենատարածված ախտանշաններն են կրծքավանդակի խորքային ցավը, առատ քրտնարտադրությունն ու թուլությունը», – նշել է բժիշկը՝ միաժամանակ ներկայացնելով նաև խնդրի մասին նախազգուշացնող ոչ շատ տարածված ու ատիպիկ ախտանշանները, որոնք չի կարելի անտեսել:

Առաջին հերթին Մյասնիկովը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշաններին, ինչպիսին են պարանոցի ցավը, ուսի ցավը, ծնոտի ցավը, ստամոքսի այրոցը, փորափքանքն ու խոսքի խանգարումները, քանի որ սրտամկանի ինֆարկտը կարող է նման արտասովոր դրսևորումներ ունենալ:

Բացի այդ, մասնագետը նաև ընդգծել է, որ հասուն մարդիկ պետք է անպայման իմանան սրտամկանի ինֆարկտի հավանականության մասին, ուստի հարկավոր է հաշվի առնել բոլոր ռիսկերը: Հարկ է հիշել, որ նման հիվանդության զարգացման հավանականությունը կարող է բարձր լինել ծխախոտի գործածության, արյան մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակների, զարկերակային գերճնշման, ավելորդ քաշի, նստակյաց կենսակերպի, ինչպես նաև ընտանեկան անամնեզում սրտի նոպայի դեպքերի առկայության դեպքում, ուստի հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել նշված ռիսկային գործոններին՝ փորձելով հնարավորության դեպքում խուսափել դրանցից և բարելավել սրտանոթային համակարգի առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․