Ի՞նչ անել, եթե երեխայի ջերմությունը բարձր է

Երբ երեխայի մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ծնողներն անհանգստանում են ու փորձում են հնարավորինս արագ իջեցնել այն, սակայն նման դեպքերում հարկ է հիշել, որ բարձր ջերմությունը վկայում է մանրէների դեմ օրգանիզմի պայքարելու մասին:

Երեխայի ջերմության բարձրացման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել երեխայի ինքնազգացողության վրա, այլ ոչ թե ջերմաչափի:

Պետք չէ փորձել իջեցնել ջերմությունը, եթե երեխային այն չի անհանգստացնում և նա չի հրաժարվում սննդից ու խաղերից:

Հաճախ բարձր ջերմության դեպքում վատանում է երեխայի ախորժակը և նա հրաժարվում է սննդից:

Նման դեպքերում խորհուրդ չի տրվում ստիպողաբար կերակրել փոքրիկին, սակայն եթե նա չի հրաժերվում սննդից, ապա հարկավոր է տալ միայն առողջարար մթերք:

Հարկ է հիշել, որ քաղցած լինելու դեպքում երեխայի օրգանիզմն ավելի վատ է պայքարում վարակների դեմ:

Բացի այդ, բարձր ջերմությունը հաճախ հանգեցնում է առատ քրտնարտադրության, ինչը նշանակում է, որ օրգանիզմը կորցնում է անհրաժեշտ խոնավությունը: Նման դեպքերում օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար հարկավոր է երեխային հաճախ որևէ խմելու բան տալ: Ընդ որում՝ լավագույն տարբերակը մաքուր ջուրն է: Եթե բարձր ջերմությունն ուղեկցվում է փսխումով ու փորլուծությամբ, ապա հարկավոր է երեխային հատուկ լուծույթ տալ, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1 լիտր ջրում 60 գրամ շաքար ու ½ թեյի գդալ աղ լուծել:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում մարդիկ հաճախ փորձում են երեխային ծածկել որևէ տաք բանով, մինչդեռ փոքրիկը ցանկանում է ազատվել ավելորդ հագուստից ու հովանալ: Նման դեպքերում պետք չէ դիմել ծայրահեղ քայլերին, քանի որ փոքրիկի համար վտանգավոր կլինի ինչպես բարձր ջերմաստիճանը, այնպես էլ ցածրը:

Եթե երեխան սրտխառնոցի պատճառով չի կարողանում դեղորայք ընդունել, սակայն բարձր ջերմությունը հարկավոր է իջեցնել, ապա կարելի է վաննայի մեջ 3-5 սմ սենյակային ջերմաստիճանի ջուր լցնել, երեխային պառկեցնել այդ ջրի մեջ, այնուհետև խոնավ սրբիչով շփել նրա ամբողջ մարմինը:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․