Մի ամուսնության պատմություն. սկեսուրս՝ մեր անկողնում, իմ խոհանոցում և կյանքում

Ինչպե՞ս են քայքայվում նորաստեղծ ընտանիքները։ Իհարկե, դեպքերն ու պատճառները բազմաթիվ են, սակայն այսօր մի նորաստեղծ ընտանիքի պատմություն ենք ներկայացնում, որը շատ արագ քայքայվել է չափազանց «հոգատար» սկեսուրի թեթև ձեռքով։

«Մեր սերն առաջին հայացքից էր։ Մեր հարաբերությունները շատ արագ էին զարգանում, և շատ արագ պարզ դարձավ, որ պարզապես չենք կարող ապրել առանց իրար։

Այդպես, կես տարի անց նա ինձ առաջարկություն արեց, ես համաձայնեցի առանց երկմտելու։ Մենք սկսեցինք միասին ապրել և պատրաստվել հարսանիքին։ Մենք երջանիկ էինք։ Ժամանակ առ ժամանակ մեզ տեսության էր գալիս նրա մայրը։

Հարսանիքից հետո ամուսնուս մայրը, կարելի է ասել, ամբողջ օրը մեր տանն էր։ Ամեն երեկո նա գալիս էր՝ ստուգելու ամուսնուս կոշիկները, սովորեցնում էր, թե ինչպես չորացնեմ կոշիկի միջուկները, շարում էր կոշիկները միջանցքում պահարանի վրա։

Իսկ առավոտյան գալիս էր և ստուգում մեր ննջարանը, թե արդյոք սավանը կեղտոտ կամ ճմռթված չէ… Այո՛, դուք ճիշտ հասկացաք, նա բացում էր արդեն հավաքած անկողինը և ստուգում։

Նա ծալում էր մեր կեղտոտ անկողինը և տեղավորում լոգարանի կեղտոտ շորերի արկղում։

Իսկ խոհանոցում նա իսկական ստուգում էր իրականացնում և դիտողություն անում ինձ գնածս հավի համար, որն ինքը չի առնում, «սխալ» թեյի կամ իր սիրելի մակարոնների բացակայության համար։

Ի՞նչ էի ես զգում։ Սկզբում մտածում էի, որ դա մոր հոգատարություն է, հետո վիրավորվում էի, որ ամուսինս թույլ է տալիս մորը խառնվել մեր կենցաղին, հետո բարկանում էի նրա և իր մոր վրա։

Խոսակցություններ և վեճեր էին լինում, բայց ամուսինս կտրականապես չէր ցանկանում խառնվել՝ վախենալով նեղացնել մորը։ Իսկ ես ինչ-որ մի պահի հոգնեցի ապրել լծի տակ, չնայած որ նրա մայրը մեզ հետ չէր ապրում, բայց, փաստացի, նա մեր տանն էր ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո։

Երբ նա սկսեց մեզ թոռ պատվիրել և ասել, որ տղան կադետական դպրոց կգնա, որ 7 տարեկանում այնտեղ կընդունենք, հետո՝ այնտեղ… Ես հասկացա, որ դա «ՍՏՈՊ»-ն է, ստոպ այն ամենին, ինչ կար կամ կարող էր լինել։ Ես հեռացա։

Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ինձ է հարմար, ուտել այն, ինչ ինձ է դուր գալիս, քնել ճմռթված սավանի վրա և ուտել ոչ այն մակարոնները, որոնք ինքն է սիրում։

Մենք բաժանվեցինք, սակայն նա շարունակում է զանգել, իսկ ես այլևս ոչինչ չեմ ուզում։ Բաժանությունը կարծես մի կում թթվածին լինի։ Ահա թե ինչպիսին են լինում «հոգատար» սկեսուրները»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)