Հին առակ այն մասին, թե ինչ է ուզում կինը իրականում

Մի անգամ Արթուր թագավորին մեկ այլ թագավոր է բռնում և բանտ նետում։

Հետո նա խղճում է նրան և ասում, որ բաց կթողնի թագավորին, եթե նա պատասխանի մի բարդ հարցի։

Արթուր թագավորին մեկ տարի է տրվում պատասխանը գտնելու համար։

Եթե նա չպատասխաներ, կգլխատվեր։

Իսկ հարցը հետևյալն էր. «Ի՞նչ են իրականում ուզում կանայք»։

Մեկ տարի շարունակ թագավորը հարցնում էր իր թագավորության բոլոր կանանց, սակայն ոչ ոք չէր կարողանում նրան ճշգրիտ պատասխան տալ։

Վերջապես նրան ասում են, որ մի ծեր վհուկ կարող է տալ նրան պատասխանը, սակայն նա շատ բարձր գին է պահանջում։

Թագավորն այլ ելք չուներ և գնում է վհուկի մոտ։

Վհուկը ցանկանում էր ամուսնանալ նրա լավագույն ասպետի՝ Հավաինի հետ։

Վհուկը սարսափելի էր՝ ծեր, զզվելի և մեկ ատամով։

Արթուրն ասում է, որ չի կարող ստիպել դա իր ընկերոջը և նախընտրում է մահանալ։

Այնուամենայնիվ, ասպետն ասում է, որ Արթուրի կյանքը կարևոր է թագավորության համար, և ինքը պատրաստ է ամուսնանալ վհուկի հետ։

Դրանից հետո միայն վհուկը պատասխանում է Արթուրի հարցին։

Նա ասում է, որ կանայք ամենից շատը ցանկանում են տնօրինել իրենց սեփական կյանքը։

Դրանից հետո Արթուրի կյանքը փրկվում է, և գալիս է ամուսնության ժամանակը։

Երբ եկավ ամուսնական գիշերը, Հավաինը շունչը պահած մտավ ննջարան։

Նրա աչքի առջև պառկած էր ամենագեղեցիկ կինը, ում նա երբևէ տեսել էր։

Նա զարմացած հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել։

Ի պատասխան՝ վհուկն ասաց, որ որպես երախտագիտության նշան նրա լավ վերաբերմունքի դիմաց՝ նա համաձայն է ժամանակի կեսը լինել երիտասարդ գեղեցկուհի, մյուս կեսը՝ պառավ կախարդ։

Հետո նա ասում է, որ ասպետը պետք է ընտրի, թե ինչպիսին նա լինի ցերեկը և ինչպիսին՝ գիշերը։

Ուզո՞ւմ է նա, որ ցերեկն իրեն տեսնեն գեղեցկուհու հետ, իսկ գիշերներն անցկացնի կախարդի գրկում, թե՞ ցերեկները ունենա սարսափելի կին, իսկ գիշերները՝ գեղեցկուհի։

Ասպետը որոշում է այդ ընտրության հնարավորությունը տալ կնոջը։

Այն բանից հետո, երբ վհուկը լսում է դա, ասում է, որ միշտ կլինի գեղեցկուհի, քանի որ իր ամուսինն իրեն հարգում է և հնարավորություն է տալիս տնօրինելու իր սեփական կյանքը։

Իսկ ո՞րն է այս պատմության խրատը։ Իսկ խրատն այն է, որ կապ չունի, թե ինչպիսին է ձեր կինը՝ գեղեցկուհի, թե կախարդ, խելացի, թե հիմար։ Այս ամենով հանդերձ, միևնույն է, նա կախարդ է… 🙂

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․