Օրգանիզմում ցինկի պակասի նշաններ, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել

Ցինկը մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր միկրոէլեմենտներից է:

Չնայած ցինկի կարիքին՝ օրական մոտ 12-15 մգ, այս հանքանյութը չափազանց անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, առանց որոնց անհնար է բջիջների կիսումն ու աճը, այդ թվում՝  արյան ֆերմենտային էլեմենտների:

Ցինկը մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման, իմունային բջիջների ձևավորման գործընթացներին և համարվում է հակաօքսիդանտ:

Ցինկի անբավարարությունը հանգեցնում է հորմոնների արտազատման խախտումների, կենսական ուժի իջեցման, նյարդային իմպուլսների հաղորդման թուլացման և այլ առողջական խնդիրների, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների, մեծահասակների և երեխաների համար:

Հենց այդ պատճառով էլ պակասի դեպքում անհրաժեշտ է ընդունել վիտամինային կոմպլեքսներ և ցինկային հավելումներ:

Ինչի՞ց է առաջանում ցինկի անբավարարությունը

Օրգանիզմում ցինկի պակասը, որի նախանշանները կարող են ի հայտ գալ հանկարծակի, կարող է զարգանալ մի քանի տարիների ընթացքում՝ սննդի միջոցով անհրաժեշտ միկրոէլեմենտների չստացման արդյունքում:

Այս հանքանյութի պաշարի սպառումը կարող է առաջանալ մի քանի պատճառներով՝

  • Անորակ սննդամթերքի օգտագործման
  • Վնասվածքների, վիրահատությունների,
  • Դեղամիջոցների օգտագործման, օրինակ՝ կորտիկոստերոիդների
  • Օրգանիզմում փոխանակման գործընթացների խախտումների, այդ թվում՝ շաքարային դիաբետի
  • Թեյի, սուրճի և ալկոհոլային խմիչքների չարաշահման
  • Հաճախակի սթրեսների, ֆիզիկական ծանր աշխատանքների:

Մինչև բուժումը՝ չափազանց կարևոր է ցինկի անբավարարության պատճառը հայտնաբերելը, որից հետո միայն բժշկի կողմից նշանակվում են որոշակի դեղամիջոցներ, որոնք իրենց բաղադրության մեջ ցինկ են պարունակում, օրինակ՝ ցինկիտ:

Անհանգստացնող նախանշաններ՝ ցինկի պակասի ժամանակ

  • Մաշկի չորություն, մարմնի վրա ցանի առաջացում, վերքերի երկարատև վերականգնում:
  • Տեսողության վատացում, աչքի լորձաթաղանթի հաճախակի բորբոքումներ:
  • Ախորժակի կորուստ, թուլություն, ցածր աշխատունակություն:
  • Մազերի, եղունգների որակի վատացում:

Այս բոլոր նախանշանները ոչ միայն բուժզննում անցնելու, այլև՝ սննդակարգի և կենսաոճի փոփոխության առիթ են:

Ցինկի չափաբաժինն օրգանիզմում վերականգնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ցինկ պարունակող մթերքներ ավելացնել, օրինակ՝ միս, ձու, ծովամթերքներ, լոբազգիներ, ընկուզեղեն, սերմեր (դդումի կամ քունջութի), սունկ և այլն:

Դեղամիջոցների ընդունումը՝ համադրված ճիշտ սննդակարգով, առավել արդյունավետ  է դարձնում և արագացնում է բուժումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ