Լիպոման (ճարպուռուցք, жировик) ճարպային բջիջներից բաղկացած ուռուցք է, որ սովորաբար լինում բարակ թելքավոր պարկուճում:
Լիպոմաները սովորաբար լինում են ենթամաշկային:
Դրանք առավել հաճախ առաջանում են գլխի, պարանոցի, ձեռքերի և թևատակերի հատվածում, սակայն կարող են ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում:
Լիպոմաները չարորակ ուռուցքներ չեն, սակայն կարող են զգալի տհաճ զգացողություններ պատճառել:
Լիպոմաները, որպես կանոն, ոչ մեծ (1-3 սմ), փափուկ գոյացություններ են: Դրանք կարող են մնալ անփոփոխ կամ դանդաղ աճել տարիների ընթացքում:
Սովորաբար դրանք չեն առաջացնում ցավոտ զգացողություններ, սակայն կարող են անհարմարություն պատճառել և ազդել մարդու ինքնագնահատականի վրա:
Այս ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ, սակայն առավել հաճախ հանդիպում են միջին տարիքի կանանց ու տղամարդկանց մոտ: Բժիշկները դեռ չեն պարզել դրանց առաջացման պատճառը, սակայն ենթադրվում է, որ սա կարող է կրել նաև ժառանգական բնույթ: Բացի այդ, լիպոմաների առաջացման կարող են նպաստել նաև տարբեր վնասվածքները:
Սովորաբար լիպոմաները հեռացվում են վիրահատական ճանապարհով, բայց այս դեպքում պետք է հիշել, որ այդ պրոցեդուրայից հետո մաշկի վրա սպիներ են մնում:
Սակայն գոյություն ունեն բնական մեթոդներ, որոնք թույլ կտան ազատվել ճարպուռուցքից՝ խուսափելով սպիների առաջացումից:
Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ ցանկացած բուժումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հստակ ախտորոշումը շատ կարևոր է:
Բնական միջոցներ՝ ճարպուռուցքից ազատվելու համար
Մեղր ու ալյուր
Հարկավոր է խառնել մի փոքր բնական մեղրն ու ալյուրը և ստացված խառնուրդը քսել լիպոմայի վրա:
Խառնուրդը հարկավոր է քսել առնվազն 1 սմ հաստությամբ:
Այնուհետև անհրաժեշտ է ծածկել այդ հատվածը թղթյա սրբիչով կամ բինտով, թողնել 24 կամ 36 ժամ, այնուհետև լվանալ և կրկնել պրոցեդուրան ևս 5 անգամ:
Քրքումով ու վիետնամական «Աստղիկ» բալզամով քսուք
Անհրաժեշտ է`
- 6 ճ.գ. բնական ձիթապտղի յուղ,
- 2 թ.գ. մեղրամոմ,
- 1 թ.գ. քրքում,
- 1 թ.գ. վիետնամական «Աստղիկ» բալզամ:
Պատրաստման եղանակը`
Հարկավոր է մեղրամոմը լցնել կաթսայի մեջ և հալեցնել այն տաք գոլորշու օգնությամբ: Այնուհետև ավելացնել ձիթապտղի յուղը և երբ երկու բաղադրիչները խառնվեն, թուլացնել կրակն ու ավելցնել քրքումը: 5-10 րոպե թրմել և երբ խառնուրդը սառի ու դառնա սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև բալզամը և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:
Օգտագործման եղանակը.
Խառնուրդը հարկավոր է քսել վիրակապին և դնել այն լիպոմայի վրա: Այս վիրակապն անհրաժեշտ է թողնել 36 ժամ: Բուժման կուրսը տևում է 5 օր: Անհրաժեշտության դեպքում 7-10 օր անց կուրսը կարելի է կրկնել:
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին